Ռոզի Արմեն․ «Կեղծանունս ընտրել եմ, որ բոլորն իմանան՝ հայ եմ»

Ռոզի Խուրշուդյան, ով համաշխարհային համբավ ձեռք բերեց որպես Ռոզի Արմեն։

Երգչուհին ծնվել է մայիսի 1-ին՝ այսօր դառնում է 83 տարեկան։ Ռոզին ծնվել է Փարիզւոմ, բայց մշտապես խոսել է իր հայկական արմատների մասին։

Ռոզի Արմենն ու Արամ Խաչատրյանը

Նա երգում է հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և գերմաներեն։  

Ռոզիի ծնողները՝ Մեծ եղեռնից հետո՝ 1920-ական թվականներին գաղթեցին Փարիզ, որտեղ էլ ծնվեց Ռոզին։ Ռոզիի ծնողները երազում էին, որ դուստրը բժիշկ դառնա, սակայն 4-ամյա Ռոզին սկսեց երգել։ Սակայն ապագա երգչուհին վաղ տարիքից սկսեց երգել։

Ռոզին 4 տարեկան էր, երբ սկսեց երգել դպրոցի նվագախմբի հետ՝ արդյունքում հանդես գալով սոլո կատարումներով։

Լուսանկարը՝ en.armradio.am

Երգչուհին խոստովանել է, որ Արմեն կեղծանունն ընտրել է, որպեսզի ամբողջ աշխարհի հայերն իմանան իր ազգային պատկանելիության մասին՝ «Կեղծանունս ընտրել եմ, որ բոլորն իմանան՝ հայ եմ»։

1988 -ի ավերիչ երկրաշարժից հետո կազմակերպված բարեգործական արշավի ժամանակ Շարլ Ազնավուրը հրավիրեց նրան այլ աշխարհահռչակ աստղերի հետ մասնակցելու”Pour toi Arménie” երգի ձայնագրման աշխատանքներին։ 10 շաբաթ շարունակ երգը գլխավորեց ֆրանսիական երաժշտական հիթ շքերթները։

Մեծ բեմեր, շրջագայություններ՝ Ռոզի Արմենն առ այսօր վայելում է երկրպագուների սերը։

Շնորհավորում ենք երգչուհուն ու երկար տարիների կյանք մաղթում։ Այս առիթվ առաջարկում ենք լսել IMUSIC-ի կողմից ներկայացված Ռոզի Արմենի լավագույն կատարումների փլեյլիսթը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »