Ավրիլ Լավինը People ամսագրի հետ կիսվել է բացառիկ լուսանկարներով իր և փեսացուի՝ Մոդ Սանի հետ նշանադրության երեկույթից։ Նշանադրության արարողությունը տեղի ունեցել իրենց տանը՝ ապրիլի 19-ին։
Զույգը Փարիզի թեմայով երեկույթ է կազմակերպել՝ ամուսնության առաջարկությունն արվել է հենց սիրո քաղաքում։
Զույգը սկսել է համագործակցել 2020 թվականից՝ Love Sux ալբոմի վրա աշխատելու ընթացքում։
«Գիտեի, որ մենք շատ ամուր կապ ունենք, դա զգացի ստուդիայում աշխատելու առաջին շաբաթից: Անմիջապես», պատմել է երգչուհին։