Հայազգի արտիստներ, որ փոխեցին երաժշտությունը

Այս անգամ անդրադարձել ենք համաշխարհային համբավ ունեցող՝ արմատներով հայ երաժիշտների, ովքեր մեծ ներդրում են ունեցել երաժշտական աշխարհում։ Յուրաքանչյուրն իր ոլորտում, իր երաժշտական ոճով կարողացել են մեծ նվաճումների հասնել։

Ադիս Հարմանդյան 

Հարմանդյանը ծնվել էր 1945 թվականին՝ Բեյրութում, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում: Նրա երգերը արագ մեծ ճանաչում ձեռք բերեցին սփյուռքահայության շրջանակներում, իսկ նրան սկսեցին համարել հայկական էստրադային երաժշտության պիոներներից։

Համանդյանը թողարկել է 29 ալբոմ ու 400-ից ավելի երգեր։ Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել արտերկրում ու Հայաստանում։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա տեղափոխվեց ԱՄՆ։

 Ադիսը կյանքից հեռացավ 74 տարեկանում՝ 2019-ին։

Արտո ու Օննո Թունջբոյաջյաններ

Քչերը գիտեն, որ Արտո Թունջբոյաջյանի ավագ եղբայրը՝ Օննոն թուրքահայ առաջատար երաժիշտներից էր։ Նա շուրջ 175 երգերի հեղինակ էր։  Ցավոք երաժիշտն անժամանակ հեռացել է կյանքից։ 1996 թվականին՝ 47 տարեկանում Օննոյի սեփական ինքնաթիռը վթարի է ենթարկվել վատ եղանակի պատճառով։

 «Armenian Navy Band» խմբի ղեկավար, «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակի հիմնադիր, Սերժ Թանգյանի հետ հայտնի «ՍերԱրտ» նախագծի համահեղինակ Արտո Թունջբոյաջյանը

BBC Radio 3 Awards for World Music ու «Գրեմմի» մրցանակակիր է։

Շեր

«Օսկար», «Գրեմմի», «Էմմի», «Ոսկե Գլոբուս» և այլ մրցանակների արժանացած Շերը թերևս ամենահայտնի ծագումով հայ հայտնիներից է։ Նա համարվում է առաջին երգչուհին, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը։

Նրան հաճախ անվանում է «Փոփի աստվածուհի»։

Դերեկ Շերինյան

Ամերիկահայ երաժիշտը հայտնի է որպես Dream Theater խմբի մասնակից։ Նրան վիրտուոզ դաշնակահար են անվանում։ Նա համագործակցել ու շրջագայել է լեգենդար երաժիշտների հետ՝ Էլիս Քուփեր, Բիլի Այդոլ, Ջո Մոնամասայ և այլք։

Նա 40-ից ավելի ալբոմ է ձայնագրել։ 

Դերեկի հայրը հայ է, մայրը՝ հույն։

Քիմ Քաշքաշյան

Քիմ Քաշքաշյանն աշխարհի լավագույն ջութակահարներից է: 2013 թվականին նա արժանացավ «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն դասական գործիքային սոլոյի համար։

Քաշքաշյանը ծնվել է ամերիկահայ ընտանիքում։ Նրա հայրը մշտապես հայկական ժողովրդական երգեր էր երգում, ինչն էլ ոգեշնչել էր նրան զբաղվել երաժշտությամբ։

System of a Down

Սերժ Թանկյան, Ջոն Դոլմայան, Դարոն Մալաքյան, Շավո Օդաջյան՝ System of a Down աշխարհահռչակ ռոք բենդը հիմնադրվեց 1992 թվականին ու առ այսօր շարունակում է մնալ ամենապահանջված ու սիրված ռոք բեներից մեկը։

Բենդը մեծ հաջողության հասավ՝ գլխավորելով US Billboard 200-ը, նաև արժանանալով Գրեմմի մրցանակի։

Շառլ Ազնավուր

Շահնուր Վաղինակ Ազնավուրեան, կամ աշխարհահռչակ շանսոնյե Ազնավուր, ում առ այսօր շարունակում են սիրելի միլիոնավոր երկրպգուներ։ Նա ձայնագրել է 1200-ից ավելի երգեր տարբեր լեզուներով, նաև 1000-ից ավելի երգի հեղինակ է։

Ազնավուրը մշտապես Հայաստանը ներկայացրել է տարբեր միջազագային դիվանագիտական ատյաններում։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version