Էլլա՝ Ջազի առաջին լեդի

105 տարի առաջ՝ ապրիլի 25 -ին էր ծնվել ջազի պատմության մեջ ամենահզոր վոկալ ունեցողներից մեկը «Ջազի առաջին լեդի»՝ «Լեդի Էլլա»-ն, Էլլա Ֆիցջերալդը։

Նա 3 օկտավա հզորությամբ վոկալ ուներ։ Իր 50-ամյա գործունեության ընթացքում թողարկել է ավելի քան 90 ալբոմ՝ ինչպես սոլո, այնպես էլ այլ հայտնի ջազային երաժիշտների հետ, որոնց թվում են լեգենդար Դյուկ Էլինգստոնը, Լուի Արմսթրոնգը, Քուիսնի Ջոնսոնը, Օսկար Պիտերսոնն ու այլք։ 

Բիլլի Հոլիդեյն ու Էլլա Ֆիցջերալդը

Նրա ծննդյան օրվա առիթով հետաքրքիր փաստեր ենք հավաքել երգչուհու մասին։

🔵Չնայած, որ ապագա երգչուհին փորձում էր պրոֆեսիսոնալ պարով զբաղվել՝ Էլլա Ֆիցջերալդը մանկուց ջազի սիրահար էր։ Նա Լուի Արմսթրոնգի ու Բիլ Քրոսբիի երկրպագուն էր։

🔵1930-ականների սկզբին Ֆիցջերալդը երգում էր Հարլեմի փողոցներում: 1934 թվականին նա վերջապես հնարավորություն ստացավ բարձրանալ իսկական բեմ ու ելույթ ունեցավ «Ապոլոն» թատրոնի բեմում: Դա երգչուհու դեբյուտն էր:

Դյուք Էլլինգթոնն ու Էլլան

🔵17 -ամյա երգչուհին մրցույթի էր մասնակցում ու հաղթող ճանաչվեց՝ ստանալով 25 դոլար մրցանակ։ Ամենահետաքրքիրն այն է, որ երգչուհին գրանցվել էր մրցույթին որպես պարուհի, սակայն, տեսնելով, որ մեծ մրցակցություն ունի՝ նախընտրեց երգել: Դա առաջին մեծ քայլն էր դեպի երաժշտական կարիերա:

🔵«Մերիլին Մոնրոյին պարտական եմ», ասել է Ֆիցջերալդը 1972 թվականին Ms. Magazine-ին տված հարցազրույցում: «Նրա շնորհիվ էր, որ ելույթ ունեցա «Մոկամբո» ակումբում։ 50-ականների ամենասիրված գիշերային ակումբներից էր։ Նա անձամբ էր զանգահարել սեփականատիրոջը և ասել, որ եթե ես ելույթ ունենամ այնտեղ, նա ամեն երեկո առաջին սեղանը կամրագրի: Եվ իրոք՝ Մերլինն ամեն երեկո այնտեղ էր»:

🔵1958 թվականին Ֆիցջերալդը դարձավ առաջին աֆրոամերիկացի կինը, ով արժանացավ «Գրեմմիի» մրցանակի: Նա երկու մրցանակ ստացավ՝ լավագույն ջազ կատարման համար, և լավագույն կանացի փոփ վոկալ կատարման համար։

🔵1991 թվականի հունիսի 27-ին Ֆիցջերալդը, ով այդ պահին ձայնագրել էր ավելի քան 200 ալբոմ, ելույթ ունեցավ Կարնեգի Հոլում։ Դա 26-րդ անգամն էր, որ նա ելույթ էր ունենում այդ բեմում։ Դա իր վերջին ելույթն էր։

🔵Նա կորցրց երկու ոտքերը շաքարախտի պատճառով: Կյանքի վերջին տարիներին Ֆիցջերալդը մի շարք առողջական խնդիրներ ուներ՝ սկսած շնչառական խնդիրներից մինչև հյուծվածություն։ 1980-ականներին նա մի քանի անգամ հոսպիտալացվել էր։ Նա նաև տառապում էր շաքարային դիաբետով, որը արդյունքում երգչուհին կորցրեց տեսողությունը և երկու ոտքերը: Նա այդպես էլ ամբողջությամբ չվերականգնվեց վիրահատությունից: 

🔵Երգչուհին կյանքից հեռացավ Բևերլի Հիլզի իր տանը՝ 1996 թվականի հունիսի 15-ին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version