Ո՞վ կհաղթի «Եվրատեսիլ 2022»-ում

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում 40 երկիր է մասնակցում: Երկու կիսաեզրափակիչներից 20-ը կանցնեն եղրափակիչ, ևս հինգը՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, կմիանան նրանց: Իսկ ո՞վ կդառնա այս տարվա հաղթողը։

Նախքան Թուրինում փորձեր սկսելը Wiwibloggs կայքը «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի հնարավոր հաղթողի առցանց քվեարկություն է կազմակերպել։

 Դուք կարող եք քվեարկել այնքան երկրների օգտին, որքան ցանկանում եք, բայց ձեր ձայները կարող եք ներկայացնել միայն մեկ անգամ: 

Հարցումը կփակվի Թուրինում առաջին փորձերի մեկնարկից անմիջապես առաջ:

Այս պահի դրությամբ առաջատարը Շվեդիան է։ Լավագույն հնգյակում են նաև հետևյալ երկները։ Հայաստանն առայժմ 21-րդ հորիզոնականում է։ Դուք ևս կարող եք մասնակցել քվեարկությանը։

Ինչպես գիտեք, Եվրատեսիլ երգի մրցույթի արդյունքները որոշվում են ժյուրիի և հեռուստաձայների 50/50 բաշխմամբ: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների ձայները միշտ չէ, որ համընկնում են հանրության նախասիրությունների հետ:

Նախորդ տարվա հաղթող Måneskin խումբն օրինակ գլխավորում էր հեռուստաքվեարկությունը, բայց ժյուրիի կազմում միայն չորրորդն էր:

Հիշեցնենք Հայաստանն այս տարի Թուրինում ներկայացնում է Ռոզա Լինը։ երգչուհին 21տարեկան է։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »