Ռիհաննա ու ու A$AP Rocky-ն չե՞ն բաժանվել

Համացանցը բուռն քննարկում էր Ռիհաննայի ու A$AP Rocky-ի բաժանման լուրը։ Պատճառն, իբրև թե, ռեփերի՝ դիզայներ Ամինա Մուադիի հետ դավաճանությունն էր։  

Ամինա Մուադդին հերքել է բուռն քննարկվող լուրերը։

«Ես միշտ հավատացել եմ, որ սոցցանցերում տարածված անհիմն սուտը չարժե բացատրել կամ հերքել, հատկապես՝ նման ստոր ստերը։ Ի սկզբանե ես ենթադրում էի, որ ոչ ոք լուրջ չի ընդունի այս բամբասանքը, բայց վերջին 24 ժամն ինձ հիշեցրեց, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որը պատրաստ է ամեն ինչ դատարպարտել, նախքան փաստերը իմանալը՝ հեշտությամբ անցնելով բոլոր հնարավոր սահմանները: Նույնիսկ երբ մեկ այլ մարդ ապրում է իր կյանքի նման հրաշալի շրջանը։

Ուստի ես ստիպված էի խոսել, քանի որ սա վերաբերում է ոչ միայն ինձ, այլև այն մարդկանց, ում շատ հարգում և սիրում եմ», գրառում է կատարել Մուադիին

A$AP Ռոքին և Ռիհաննան, իրենց հերթին, միասին մեկնել են երգչուհու հայրենիք՝ Բարբադոս. զույգին նկատել են Grantley Adams միջազգային օդանավակայանից մեկնելից։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version