«Հոպ հոպ Ջիվանի»՝ Արկադի և Տիգրան, թե՞ Ռոբերտ

Անցյալ տարի Արկադի Դումիկյանն ու Տիգրան Ասատրյանը ներկայացրեցին «Հոպ հոպ Ջիվանի» դուետը, որը միանգամից բում արեց։

Երգի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ։ Այն կամ շատ-շատ սիրված է, կամ, մեղմ ասած, չսիրված։

Իրականում, քչերը գիտեն, որ երգն իրականում նոր չէ, ու ժամանակին մեծ հայտնիություն ու լայն տարածում է ստացել երգիչ Ռոբերտ Չիլինգիրյանի շնորհիվ։ «Հոպ հոպ Ջիվանի» -ն երգչի կատարմամբ մեծ ճանաչում ձեռք բերեց 1991 թվականին։

Շատերի համար Ռոբերտ Չիլինգիրյանի երաժշտությունը սիրո խորհրդանիշ էր դարձել։ Երգիչը ծնվել է Բեյրութում, իսկ քաղաքացիական պատերազմից հետո տեղափոխվել ԱՄՆ։

Հայերեն երգելուց բացի նա ելույթ էր ունենում նաև արաբերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, հունարեն և պարսկերեն լեզուներով։ Ձայնագրել է 19 ալբոմ և նկարահանել 60 տեսահոլովակ։

Ավարտելով Բրուքլինի երաժշտական կոնսերվատորիան Ռոբերտը նաև երգեր էր գրում, գործիքավորումներ անում։ Երաժիշտը նաև կիթառ ու բուզուկի էր նվագում: 

Երաժիշտը կյանքից հեռացել է 2016 թվականին։

Ու՞մ տարբերակն եք հավանում
Poll Options are limited because JavaScript is disabled in your browser.
  • Ռոբերտ Չիլինգիրյան 60%, 3 votes
    3 votes 60%
    3 votes - 60% of all votes
  • Տիգրան Ասատրյան և Արկադի Դումիկյան 40%, 2 votes
    2 votes 40%
    2 votes - 40% of all votes
Total Votes: 5
April 13, 2022
×
You or your IP had already vote.
×
You or your IP had already vote.
Results
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version