Անցյալ տարի Արկադի Դումիկյանն ու Տիգրան Ասատրյանը ներկայացրեցին «Հոպ հոպ Ջիվանի» դուետը, որը միանգամից բում արեց։
Երգի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ։ Այն կամ շատ-շատ սիրված է, կամ, մեղմ ասած, չսիրված։
Իրականում, քչերը գիտեն, որ երգն իրականում նոր չէ, ու ժամանակին մեծ հայտնիություն ու լայն տարածում է ստացել երգիչ Ռոբերտ Չիլինգիրյանի շնորհիվ։ «Հոպ հոպ Ջիվանի» -ն երգչի կատարմամբ մեծ ճանաչում ձեռք բերեց 1991 թվականին։
Շատերի համար Ռոբերտ Չիլինգիրյանի երաժշտությունը սիրո խորհրդանիշ էր դարձել։ Երգիչը ծնվել է Բեյրութում, իսկ քաղաքացիական պատերազմից հետո տեղափոխվել ԱՄՆ։
Հայերեն երգելուց բացի նա ելույթ էր ունենում նաև արաբերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, հունարեն և պարսկերեն լեզուներով։ Ձայնագրել է 19 ալբոմ և նկարահանել 60 տեսահոլովակ։
Ավարտելով Բրուքլինի երաժշտական կոնսերվատորիան Ռոբերտը նաև երգեր էր գրում, գործիքավորումներ անում։ Երաժիշտը նաև կիթառ ու բուզուկի էր նվագում:
Երաժիշտը կյանքից հեռացել է 2016 թվականին։