Լոս Անջելեսում շաբաթավերջին կայացել է Deadline պարբերականի միջոցառումը՝ նվիրված հեռուստատեսության ոլորտում մրցանակաբաշխության հաջորդ սեզոնի մեկնարկին։ Հայտնի սերիալների ստեղծողներն ու դերասանները հավաքվել են՝ ներկայացնելու և քննարկելու իրենց նախագծերը։
Միջոցառմանը ներկա էին Սելենա Գոմեսը, Քորթնի Քոքսը, Վայնոնա Ռայդերը, Ջարեդ Լետոն, Միրա Սորվինոն, Լիլի Ջեյմսը և այլք։
Սելենա Գոմեսը կարծես կերպարանափոխված լինի՝ նոր սանրվածք․ 1960-ականների ոճով նրա կերպարը լրացրել է վարդագույն մինի զգեստը և բաճկոնով։ Ի դեպ, երգչուհին ընտրել է բյուջետային Mango ապրանքանիշը: