Baby one more time? Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հղի է երրորդ երեխայով:
Այդ մասին երգչուհին գրել է ինստագրամյան իր էջում, մասնավորապես նշելով, որ նախորդ հղիությունների ընթացքում դեպրեսիա է ունեցել։
«Դժվար է, որովհետև հղիության ժամանակ ես պերինատալ դեպրեսիա ունեի… Ես պետք է ասեմ, որ դա սարսափելի է։ Այն ժամանակ կանայք այդ մասին շատ չէին խոսում, հիմա այդ թեման ամեն օր քննարկվում է։ Պետք չէ ցավը գաղտնի պահել։ Հիմա ամեն օր յոգայով եմ զբաղվելու՝ տարածելով շատ ուրախություն և սեր»։
Հիշեցնենք՝ Բրիթնին երկու որդի ունի․ 16-ամյա Շոն Փրեսթոնը և 15-ամյա Ջեյդեն Ջեյմսը իր նախկին ամուսնու՝ պարող Քևին Ֆեդերլայնի հետ: