Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելցն ամուսնացել են

Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելցն ամուսնացել էին։ Նրանց հարսանիքի մասին արդեն պատմել էինք։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող հարսնացուի ընտանեկան կալվածքում։ Ի դեպ, այն գնահատվում է 103 մլն դոլար։

Պելցը միջանցքով անցել է Valentino-ի զգեստով, որը իտալական նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Պիերպաոլո Պիչոլին ստեղծել է հատուկ նրա համար։ Հարսնացուի կերպարն ամբողջացնելուն օգնել է Նյու Յորքի հայտնի ոճաբան Լեսլի Ֆրիմարը։

Ամուսնությունը տեղի է ունեցել հրեական ավանդույթների համաձայն, օրինակ, ինչպես և սպասվում էր, հավատարմության երդումներից հետո Բրուքլինը ոտքով կոտրել է բաժակը։

Արարողությանը ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Գորդոն Ռեմզեյը, Եվա Լոնգորիան, Սերենա Ուիլյամսը։  

Պաշտոնական լուսանկարներ դեռեւս չկան․ պապարացիների, նաև հայտնիների ինստագրամյան լուսանկարներից կարելի է տեսնել ընդհանուր մթնոլորտը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »