Դիլարա Զինատուլինան հաստատել է Մորգենշտերի հետ բաժանման մասին լուրը և պատմել պատճառների մասին։
Դիլարա Զինատուլինան հաստատել է լուրերն այն մասին, որ ինքը և ռեփեր Մորգենշթերնը, բաժանվել են։ YouTube-ի իր ալիքում Դիլարան տեսանյութ է հրապարակել, որում պատմել է բաժանման պատճառների մասին։
«Մենք իսկապես որոշեցինք, որ ժամանակն է վերջ տալ այս ամբողջ պատմությանը», ասել է Դիլարան՝ ընդգծելով, որ չի ցանկանում Մորգենշթերնի մասին վատը խոսել։
Դիլարան նշել է, որ ամուսնությունից հետո զույգի հարաբերություններում խնդիրներն ավելի են սրվել։
«Հարսանիքից հետո էր, որ մեր հարաբերությունները խզվեցին։ Չգիտեմ, թե ինչու մեզանից այդքան ժամանակ պահանջվեց ամուսնանալու համար, որպեսզի հասկանանք, բայց այս ամենն անցյալում է», ասել է Դիլարան։
Դիլարայի խոսքով՝ ամուսնության ընթացքում նա հասկացել է, որ իրական ընտանիքը չի կարող կառուցվել միայն ռոմանտիկ և ֆիզիկական գրավչության վրա։ Նախկինում նա և Մորգենշթերնը երբեք չէին ձանձրանում միմյանց կողքին։
«Նույնիսկ ամոթ է խոստովանել, բայց մենք միայն ուտում, քնում ու համակարգչային խաղեր էինք խաղում։ Սկզբում հավես էր, բայց հետագայում հանգեցրեց ու ապատիայի վերածվեց։ Մենք ուղղակի չկարողացանք անցնել այդ շրջանով»։