The Weeknd-ը պահանջել է Քանյե Ուեսթին խոստացված հոնորարը

Ռեփեր The Weeknd-ը, ով փոխարինելու է Քանյե Ուեսթին Coachella փառատոնում որպես հեդլայներ, սպառնացել է կազմակերպիչներին, որ կհրաժարվի ելույթից՝ փոքր հոնորարի պատճառով։

Ինչպես հայտնում է PageSix-ը՝ փառատոնի կազմակերպիչ Ֆիլ Անշուցը չի ցանկացել երաժշտին վճարել 8,5 մլն դոլար, որը խոստացվել էր Քանյե Ուեսթին։

Այսպիսով՝ ռեփերը հայտարարել է, որ կհրաժարվի ելույթից, եթե նրան չառաջարկեն նույն հոնորարը, ինչ Ուեսթին։

Քանյե Ուեսթը, ով պետք է գլխավորեր փառատոնը, հրաժարվեց ելույթից ընդամենը երկու շաբաթ առաջ: Ինսայդերները հայտնում են, որ նա ցանկանում է հեռու մնալ հանրային ելույթներից նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և նրա նոր ընկերոջ՝ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ ունեցած սկանդալներից հետո։

Բացի այդ, արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ երաժիշտը այս ընթացքում բուժվում է․ հիշեցնենք Քանյեն երկբևեռ խանգարում ունի։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »