Լոս Անջելեսում կայացել է Քարդաշյանների ընտանիքի նոր ռեալիթի շոուի պրեմիերան, որը Hulu սթրիմինգային հարթակում կթողարկվի ապրիլի 14-ից։ Քիմ Քարդաշյանը ներկա էր ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ, սակայն կարմիր գորգին զույգը միաիսն չլուսանկարվեց։
Բացի այդ՝ պրեմիերային ներկա էին ընտանիքի մյուս անդամները Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերը, ովքեր օրերս ամուսնացան Լաս Վեգասում։ Երեկոյին ներկա էին նաև Թրևիս Բարքերի երեխաները։
Կարմիր գորգին Քլոե Քարդաշյանը և իհարկե, ընտանիքի գլխավոր մենեջերը՝ մայրիկ Քրիս Ջենները։ Ի դեպ, Քորթնի Քարդաշյանը պրեմիերային եկել էր դստեր հետ։
Ի դեպ, համացանցը քննարկում է Քիմ՝ Mugler-ի արծաթագույն զգեստը։
Քայլին և Քենդալ Ջեններները, ովքեր նույնպես դարձել են նոր շոուի հերոսուհիները, բաց են թողել միջոցառումը։ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ևս ներկա չէր. ռեփերը դեռևս լարված հարաբերություններ ունի ընտանիքի հետ՝ երեխաների խնամակալության վերաբերյալ վեճերի և Փիթ Դևիդսոնի հետ բախումների պատճառով:
Վերջին օրերին Ուեսթը լիովին անհետացել է մեդիա դաշտից այն բանից հետո, երբ հրաժարվել է մասնակցել Coachella երաժշտական փառատոնին։