1994 թվականից ի վեր Pink Floyd-ը առաջին անգամ երգ է թողարկել և այն նվիրել Ուկրաինային։ Ստեղծագործությունը ուկրաինական ժողովրդական «Չերվոնա Կալինա» երգի քավեր տարբերակն է։
Քավր տարբերակը կոչվում է “Hey Hey Rise Up”, որն ներկայացվել է ի աջակցություն Ուկրաինայի ժողովրդին: Վոկալային մասը կատարել է Անդրեյ Խլիվնյուկը՝ հայտնի Boombox խմբի մենակատարը։
Երգը սթրիմինգային ծառայություններում թողարկվել է ապրիլի 8-ին։
Հաղորդագրության մեջ, որը հայտնվել է խմբի պաշտոնական կայքում, ասվում է, որ խմբի ֆրոնթմեն Դեյվիդ Գիլմորի հարսն ու թոռներն ուկրաինացիներ են։ Գիլմորը հավելել է, որ լուրերից է տեղեկացել, որ Boombox խմբի մենակատարը պատերազմի մեկնարկից հետո հյուրախաղերից վերադարձել է Ուկրաինա և միացել բանակին։
ԳԻլմորը գրել է, որ երբ տեսել է այն տեսանյութը, որտեղ դատարկ հրապարակում «Չերվոնա Կալինա»-ն է հնչում, հասկացել է, որ ցանկանում է այն երաժշտության ներքո ներկայացնել։