Քորթնի Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Լաս Վեգասի հարսանիքից։
Քորթնի Քարդաշյանը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել Լաս Վեգասում Թրևիս Բարքերի հետ իր հարսանիքից, որը տեղի ունեցավ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունից անմիջապես հետո։ Հարսանիքը տեղի է ունեցել առանց հյուրերի, հարսն ու փեսան կաշվե բաճկոններով էին, իսկ նրանց պսակադրել է Էլվիս Փրեսլին։
«Մի օր հեռու, հեռու քաղաքում, գիշերվա ժամը երկուսին, էպիկական երեկոյից և տեկիլայից հետո, թագուհին և նրա գեղեցկադեմ թագավորը գնացին միակ բաց մատուռը, որտեղ Էլվիսն էր և ամուսնացան», Instagram-ում գրառում էր կատարել Քորթնիին։
Հարսանիքի ու հետագա պլանների մասին մանրամասները պատմել ենք այստեղ։