Բենիֆերենք նշանվել են

Ջենիֆեր Լոպեսը 20 տարի անց կրկին նշանադրվել է Բեն Աֆլեքի հետ։ Այս մասին երգչուհին հայտնել է իր On The JLo կայքում, որտեղ նա սովորաբար երկրպագուների հետ կիսվում է իր անձնական կյանքի նորություններով։

Աֆլեքի և Լոպեսի նշանադրության մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ պապարացիները լուսանկարեցին երգչուհուն դստեր հետ համատեղ գնումների ժամանակ․ օգտատերերը միանգամից նկատել էին ադամանդե մատանին։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն առաջին անգամ նշանադրվել են 2002 թվականին՝ հարաբերությունների մեկնարկից անմիջապես հետո։ 2004 թվականին հայտնիներն ընդհանրապես բաժանվել են։

Զույգը նորից սկսեց հանդիպել անցյալ տարի: Ջենիֆեր Լոպեսը նախկինում 3 անգամ ամուսնացած է եղել՝ պրոդյուսեր Օհանի Նոյի, պարուսույց Քրիս Ջադդի և երգիչ Մարկ Էնթոնիի հետ։ Վերջինիս հետ երգչուհին երկու երեխա է ունեցել՝ երկվորյակներ Մաքսին և Էմմայի։ Մինչ Աֆլեքի հետ հարաբերությունները վերականգնելը երգչուհին հանդիպել է նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։

Բեն Աֆլեքը 2005 թվականին ամուսնացել է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, ում հետ 3 երեխա ունի՝ դուստրեր Վիոլետ և Սերաֆինան ու որդին՝ Սամուելը։ Զույգը բաժանվել է 2018թվականին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version