Ասում են, որ «Գրեմմի» մրցանակաբաշխությունից ժամեր անց Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են Լաս Վեգասում։
TMZ մասնավորապես հայտնում է, որ արգելված է եղել լուսանկարել զույգին, նրանք ամուսնացել են սեփական լուսանկարիչների ուղեկցությամբ։
Քանի որ զույգն ամուսնացել է Լաս Վեգասում, նրանց ամուսնացրել է Էլվիս Փրեսլիի կրկնօրինակը․ դա Վեգասի հարսանիքների ժամանակ ավանդույթ դարձած երևույթ է։
Աղբյուրների համաձայն՝ գաղտնի արարողությունը միակ տոնակատարությունը չէ. զույգը նախատեսում է նաև մի քանի այլ` ավելի մեծ մասշտաբով միջացառում կազմակերպել: Քորթնին և Թրևիսը նշել են իրենց նշանադրությունը 2021 թվականի հոկտեմբերին՝ դրանից ինն ամիս առաջ հանդիպելուց հետո: