Սելենա Գոմեսը խոսել է իր հոգեկան առողջության մասին

Սելենա Գոմեսը Good Morning America-ի եթերում պատմել է, որ 4 տարի շարունակ սոցիալական ցանցերում չի եղել: Դերասանուհու խոսքով՝ ինքը որոշել է կենտրոնանալ իր հոգեկան առողջության վրա։ Գոմեսը խոստովանել է, որ իսկապես ավելի լավ է զգացել, երբ սոցիալական ցանցերից հետու է եղել։

«Դա ամբողջովին փոխեց իմ կյանքը։ Ավելի երջանիկ դարձա։ Ավելի շատ ապրում եմ ներկայով: Ուշադրության կենտրոնում մեծանալն ինձ միանշանակ շատ բան է սովորեցրել», խոստովանել է Սելենան։

Դերասանուհին նշել է, որ սոցիալական ցանցերից հրաժարվելուց հետո իրականում սկսել է ավելի շատ շփվել մարդկանց հետ։

Դերասանուհու խոսքով՝ ինքը որոշել է վերադառնալ ցանց, որպեսզի օգնի այլ մարդկանց հոգ տանել իրենց հոգեկան առողջության մասին։ Դրա համար Սելենան ստեղծել է Wondermind հարթակը, որը կարող է օգնել օգտատերերին հաղթահարել իրենց հոգեկան խնդիրները։

Ժամանակին երգչուհին երկարատև դեպրեսիա և խուճապի նոպաներ է ունեցել: Բացի այդ, Սելենան երկար ժամանակ պայքարում էր աուտոիմուն հիվանդության՝ գայլախտի դեմ։ Երգչուհու վիճակի վրա ազդել է նաև Ջասթին Բիբերից բաժանումը։ 2020 թվականին Գոմեսի մոտ նաև երկբևեռ խանգարում է ախտորոշվել։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »