Հայդի Քլումը, Թայրա Բենքսը, Քենդիս Սվեյնփոլը և Ալեսանդրա Ամբրոսիոն նկարահանվել են Քիմ Քարդաշյանի Skims գովազդային արշավի համար։
Լեգենդար մոդելներ և Victoria’s Secret-ի նախկին հրեշտակներ Հայդի Քլումը, Թայրա Բենքսը, Քենդիս Սվեյնփոլը և Ալեսանդրա Ամբրոսիոն վերամիավորվել են Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի Skims ապրանքանիշի նոր գովազդային արշավում նկարահանվելու համար։
Մոդելները ցուցադրել են «Fits Everybody» շարքի ներքնազգեստերը։
«Երկար տարիներ ականատես եմ եղել, թե ինչպես Թայրան, Հայդին, Ալեսանդրան և Քենդիսը դրեցին հիմքերը և դարձան նորաձևության կուռքեր: Նրանց այս գովազդային արշավում նկարելն իսկական երազանք էր», նշել է Քիմ Քարդաշյանը։