Ժամեր առաջ՝ Լաս Վեգասում 64րդ անգամ տեղի ունեցավ հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխությունը։


Այս տարի մրցանակաբաշխությունը նոր կանոններով է անցել՝ հաղթողներին ընտրել են արվեստի և ձայնագրման ազգային ակադեմիայի անդամները։



Մինչ այդ հաղթողներին ընտրում էին ոլորտի տարբեր ներկայացուցիչներ։
Silk Sonic դուետը չորս անվանակարգերում մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Տարվա երգը» անվանակարգում “Leave The Door Open”-ը ճանաչվել է լավագույն ստեղծագործություն։


Foo Fighters- ենք մրցանակներ ստացավ միանգամից երեք անվանակարգերում՝ նրանք աչքի են ընկել լավագույն ռոք կատարմամբ, երգով և ալբոմով:
Քանյե Ուեսթը հաղթել է «Լավագույն մեղեդիական ռեփ կատարում» անվանակարգում՝ Hurricane-ի և «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում՝ Jail-ի համար:
Ամերիկացի երաժիշտ և կոմպոզիտոր Ջոն Բատիստն արժանացել է «Տարվա ալբոմ» մրցանակին, իսկ երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն ճանաչվել է լավագույն նոր կատարող։ Բացի այդ, իր «Drivers License» ստեղծագործությամբ նա մրցանակ ստացավ «Լավագույն սոլո կատարում» անվանակարգում, ինչպես նաև արձանիկ վերցրեց իր դեբյուտային “Sour” ալբոմի համար:
Բիլլի Այլիշն իր ելույթը նվիրեց Foo Fighters-ի թմբկահար Թեյլոր Հոքինսին, ով մահացել է մարտի վերջին։ Երգչուհին բեմ բարձրացավ իր դիմանկարը կրող շապիկով։

Երեկոյի ընթացքում հիշատակվեց նաեւ պատերազմը Ուկրաինայում։ «Գրեմմի»-ի արարողությունը ցուցադրվեց նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը։

«Ո՞րն է երաժշտության ամենաուժեղ հակադրությունը: Ավերված քաղաքների ու մահացած մարդկանց լռությունը. Լրացրեք այս լռությունը ձեր երաժշտությամբ: Դա արեք այսօր՝ մեր պատմությունը պատմելու համար: Աջակցեք մեզ ինչով կարող եք, բայց ոչ լռությամբ», ասել է Զելենսկին։
Հաղթողների ցուցակը ներկայացնում ենք ստորեւ։
Տարվա ալբոմ
Jon Batiste – We Are
Տարվա Ձայնագրություն
Silk Sonic – Leave the Door Open
Լավագույն փոփ ելույթ
Doja Cat featuring SZA – Kiss Me More
Լավագույն փոփ սուետ ալբոմ
Olivia Rodrigo – Sour
Լավագույն R&B ալբոմ
Jazmine Sullivan – Heaux Tales
Լավագույն ռեփ ելույթ
Baby Keem featuring Kendrick Lamar – Family Ties
Լավագույն նոր արտիստ
Olivia Rodrigo
Տարվա երգ
Silk Sonic – Leave the Door Open
Լավագույն փոփ սոլո ելույթ
Olivia Rodrigo – Drivers License
Լավագույն էլեկտրոնային ձայնագրություն
Rüfüs Du Sol – Alive
Լավագույն էլեկտրոնային ալբոմ
Black Coffee – Subconsciously
Լավագույն ռոքային ելույթ
Foo Fighters – Making a Fire
Լավագույն մեթալ ելույթ
Dream Theater – The Alien
Լավագույն ռոք երգ
Foo Fighters – Waiting on a War
Լավագույն ռոք ալբոմ
Foo Fighters – Medicine at Midnight
Ալտերնատիվ երաժշտության լավագույն ալբոմ
St Vincent – Daddy’s Home
Լավագույն R&B երգ
Silk Sonic – Leave the Door Open
Լավագույն ռեփ ալբոմ
Tyler, the Creator – Call Me If You Get Lost




