Ի՞նչ հիվանդություն ունի Ջադա Փինկետ Սմիթը

Ջադա Փինկետ Սմիթը մեկնաբանել է «Օսկար»-ի սկանդալային իրավիճակն ու ամուսնու՝ Ուիլ Սմիթի պահվածքը։ Երեկոյի հաղորդավարին՝ Քրիս Ռոքին հարվածելը քննադատությունների ու խոսակցությունների մեծ ալիք բարձրացրեցին։

Ապտակի պատճառը Քրիսի՝ շատերի կարծիքով անհաջող կատակն էր Ջադայի սանրվածքի վերաբերյալ։ Իրականում՝ Ջադայի ճաղատության պատճառը՝ հիվանդությունն է։

Ալոպեցիա, կամ՝ մազաթափություն, այո՝ դերասանուհին այս ախտորոշումն ունի, և ստիպված է եղել նման սանրվածք ընտրել։

Ջադա Պինկետ Սմիթը, Քրիս Ռոքն ու Ուիլ Սմիթը

Ռոքը կատակեց, որ Ջադան կարող է «Զինվոր Ջեյն» ֆիլմի շարունակության մեջ գլխավոր դերը ստանձնել։ Դերասանուհու ռեակցիայից կարելի է տեսնել, որ կատակը նրան դուր չի եկել։ Դրանից հետո Ուիլը բեմ բարձրացավ ու բռունցքով հարվածեց Ռոքին։

Հիշեցնենք Զինվոր Ջեյնի դերում Դեմի Մուրն է, ով ֆիլմում սափրում է գլուխը։

Սկանդալից հետո Ուիլ Սմիթը խոսել է մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին ու սոցիալական հարթակում նման գրառում կատարել։

«Բռնությունն իր բոլոր ձևերով թունավոր և կործանարար է: «Օսկար»-ի երեկվա իմ պահվածքն անընդունելի ու աններելի էր. Ինձ հետ կատակելն աշխատանքիս մի մասն է դարձել, բայց Ջադայի առողջության մասին կատակն ինձ համար անտանելի էր, և ես էմոցիոնալ արձագանքեցի:

Ես ուզում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել քեզնից, Քրիս: Կորցրի ինքնատիրապետումս և սխալվեցի։ Ամաչում եմ դրա համար, իմ գործողությունները չեն համընկնում խոսքերիս հետ, թե իրականում ով եմ ուզում լինել։ Սիրո և բարության աշխարհում բռնության տեղ չկա։

Ցանկանում եմ նաև ներողություն խնդրել Ակադեմիայից, շոուի պրոդյուսերներից, բոլոր հյուրերից և նրանցից, ովքեր դիտել են ամբողջ աշխարհում։»

Ակադեմիան ևս դատապարտել է Սմիթի պահվածքը։

Իրականում, «ալոպեիցիա» տերմինը վերաբերում է մի քանի տարբեր տեսակի մազաթափությանը, որը միշտ սկսվում է գլխի մազերից, բայց կարող է ազդել թարթիչների, հոնքերի, տղամարդկանց դեպքում՝ մորուքի վրա:

Հիվանդության էությունը պարզ է՝ ավելի շատ մազ թափվում, քան աճում է։ Սրա պատճառով, վաղ թե ուշ մարդը բախվում է մազաթափության խնդրին, և միշտ չէ, որ կարելի է ինչ-որ բան անել դրա դեմ։

Ալոպեցիայի պատճառները շատ են: Այն կարող է առաջանալ ժառանգական կամ սթրեսի արդյունքում:

Ջադա Փինկետը կորցրել է մազերն աուտոիմուն հիվանդության պատճառով։ 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version