«Օսկար»-ի կարմիր գորգը, սկանդալներն ու հաղթողները

ԱՄՆ-ում ավարտվել է «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը. Ուիլ Սմիթը և Ջեսիկա Չեսթեյնը ստացան իրենց կարիերայում առաջին արձանիկները, իսկ Բիլլի Այլիշը արժանացավ լավագույն սաունդթրեքի մրցանակին։

Լավագույն ֆիլմ է ճանաչվել «CODA. Child of Deaf Adults»-ը, սակայն «The Power of the Dog» ֆիլմը ներկայացված լինելով 12 անվանակարգերում՝ ստացել է միայն մեկ մրցանակ։ 

Այս տարի «Օսկար»-ն անցավ առանց կորոնավիրուսային սահմանափակումների։  

Երեկոն բացեց Բեյոնսեն՝ կատարելով “Be Alive” երգը, որը «Քինգ Richard» ֆիլմի սաունդթրեքն է։

Սակայն լավագույն սաունդթրեքի մրցանակը, ինչպես արդեն նշեցինք, ստացավ Բիլլի Այլիշը, ով արարողության ժամանակ կատարեց Ջեյմս Բոնդի համանուն ֆիլմի “No Time To Die” երգը։

Արարողությանն իհարկե առանց սկանդալների չանցավ․ կատակերգու Քրիս Ռոքը բեմից կատակեց Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադայի կարճ սանրվածքի վերաբերյալ։ Սակայն դերասանի կինը մազերը կարճ կտրելու իր պատճառներն ունի՝ Ջադան բազմիցս խոստովանել է, որ տառապում է ալոպեկիայից։

Դերասանին կատակը դուր չի եկել․ վերջինս բեմ է բարձրացել և հարվածել է կատակերգուին։ Ավելի ուշ Սմիթն իր ելույթում ներողություն է կնդրել Ակադեմիայից և ներկաներից ստեղծված իրավիճակի համար։

Լրատվամիջոցները, սակայն, կասկածում են, որ կոնֆլիկտն իրական չէ, և կազմակերպիչներին ուղղակի բեմադրել են վեճը՝ շոուի վարկանիշը բարձրացնելու համար։

Հաղողների ցուցակը՝ ստորև

Լավագույն դերասան
WILL SMITH
King Richard

Երկրորդ պլանի լավագույն դերասան
TROY KOTSUR
CODA

Լավագույն դերասանուհի
JESSICA CHASTAIN
The Eyes of Tammy Faye

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
ARIANA DEBOSE
West Side Story

Լավագույն ֆիլմ
CODA

Լավագույն ռեժիսոր
THE POWER OF THE DOG
Jane Campion

Լավագույն երաժշտություն
DUNE
Hans Zimmer

Լավագույն սաունդթրեք
NO TIME TO DIE
Billie Eilish

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version