IMSTORIES-ում պարբերաբար կանդրադառնանք պատմության ընթացքում երաժշտական աշխարհում տվյալ օրը տեղի ունեցած կարևոր իրադարձություններին։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել մարտի 27-ին։
1975 թվական – Այսօր իր ծնունդն է նշում “The Black Eyed Peas” բենդի նախկին վոկալիստուհի Ֆերջին։ Երգչուհին այսօր 47 տարեկան է դառնում։
1969 թվական – Այսօր Մրայա Քերին 53 տարեկան է դառնում։ Նրան անվանում են «Սուրբ Ծննդի թագուհի», նա հայտնի է որպես երգարվեստի գլխավոր «երգող թռչուն», նրա վոկալային դիապազոնը կազմում է 5 օկտավա, նրա երգելաոճը նկարագրվում է որպես «ամենամելիզմատիկ», իսկ սուլոցային ռեգիստրը նրա այցեքարտն է։
1988 թվական – Եվս մի դիվա այսօր նշում է իր ծնունդը։ Ջեսիկա Էլեն Քորնիշը՝ նույն ինքը Jessie J-ը, ծնվել և մեծացել է Լոնդոնում, իսկ իր կարիերան սկսել է 11 տարեկանում՝ մասնակցելով «Whistle Down the Wind» մյուզիքլում։ Այսօր երգչուհին 34 տարեկան է դառնում։
1924 թվական – Ծնվել է ջազային երգչուհի Սարա Վոնը՝ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում։
1927 թվական – այս օրն է ծնվել դիրիժոր, թավջութակահար, դաշանակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։
1979 թվական – Էրիկ Քլեպտոնն ամուսնացավ Ջորջ Հարիսոնի նախկին կնոջ՝ Փեթի Բոյդի հետ, ում նվիրել էր այս երգը: Ի դեպ, Հարիսոնը ներկա էր հարսանիքին։ Երկու երաժիշտները պահպանեցին ընկերական հարաբերությունները։
2003 թվական – Ջոն Լենոնի մանկության տունը Լիվերպուլում բացվում է հանրության այցելության համար։