Ցավալի նորություն՝ կյանքից անժամանակ հեռացել է Foo Fighters բենդի հարվածային գործիքների նախկին նվագող Թեյլոր Հոքինսը։ Բենդի կազմում նա 8 ալբոմ է ձայնագրել։
Rock & Roll- փառքի սրահում յուրահատուկ տեղ զբաղեցնող բենդի հետ միասին Հոքինսը 12 Գրեմմի մրցանակի է արժանացել։
Երաժիշտը 50 տարեկան էր։
Այս ընթացքում խումբը հյուրախաղերի էր Հարավային Ամերիկայում և պետք է ելույթ ունենար Բոգոտայում։ Հաղորդվում է, որ նրան անգիտակից են գտել Casa Medina հյուրանոցի իր հյուրանոցային համարում:
Համերգասրահի բեմը, որտեղ Foo Fighters-ենք պետք է ելույթ ունենային այդ գիշեր, վերածվեց մոմավառության Հոքինսի հիշատակին։
Պատահարից այլ մանրամասներ հայտնի չեն, սակայն հիշենենք՝ երաժիշտը, տարիներ առաջ, թմրանյութերի կախվածություն է ունեցել։ 2001 թվականի օգոստոսին Հոքինսը հերոինի չարաշահման հետևանքով կոմայի մեջ է մնացել երկու շաբաթ։
Մեր ցավակցություններն ենք հայտնում երաժշտի հարազատներին, գործընկերներին ու երկրպագուներին։