Սիրո խոստովանություն՝ սիրո երգչին։ «Հայկո Հակոբյան» հիմնադրամի փոխանցմամբ՝ այս տարվա օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը, տեղի կունենա մեծ համերգ՝ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։
Նվագախմբի հետ երաժշտի կատարումները հնչեցնելը Հայկոյի վաղեմի երազանքն էր, որը կիրականանա այս տարի՝ «Հայկո Հակոբյան» հիմնադրամի նախաձեռնությամբ։
Համերգին կմասնակցեն Հայկոյի ընկերները՝ հայ ու արտասահմանից ժամանած արտիստները։ Հիմնադրամից հայտնում են, որ երեկոյի ընթացքում կհնչեն նախկինում չհրապարակված երգեր։
«Հայկո Հակոբյան» հիմնադրամի նախաձեռնությամբ ամեն տարի՝ օգոստոսի 25-ին, կկայանա Hayko Music Fest-ը, որն իսկական երաժշտական տոն կդառնա։ Այսպիսով յուրաքանչյուր տարի՝ օգոստոսի 25-ը Հայկոյի օրը կդառնա։
Տեղեկությունը՝ «Հայկո Հակոբյան» հիմնադրամի էջից