Muse-ը թույն նորություն ունի

Muse-ի «Will Of The People» ալբոմն օգոստոսի 26-ին կթողարկվի: Ձայանգրությունները արվել են Լոս Անջելեսում և Լոնդոնում իսկ ոգեշնչման թեման եղել է աշխարհում աճող անորոշությունն ու անկայունությունը ասաց խմբի ֆրոնթմեն Մեթ Բելլամին:

«Համաճարակը, նոր պատերազմները Եվրոպայում, զանգվածային բողոքներն ու անկարգությունները, ապստամբության փորձը, արևմտյան ժողովրդավարության տատանումները, ավտորիտարիզմի աճը, անտառային հրդեհներն ու բնական աղետները և համաշխարհային կարգի ապակայունացումը, այս ամենը տեղ է գտել «Will Of The People»ում», – ասաց կիթառահարը:

«Compliance» վերաբերում է ավտորիտար կանոններին ենթարկվելուն և վստահեցնելու, որ այն ինչ ասվում է բաձարձակ ճշմարտություն է», – բացատրեց Բելամին թրեքի մասին: «Բանդաները, կառավարությունները, դեմագոգները, սոցիալական մեդիայի ալգորիթմները և կրոնները գայթակղում են մեզ  ստեղծելով կամայական կանոններ և խեղաթյուրված գաղափարներ, որոնց մենք կարող ենք ենթարկվել: 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »