Զեմֆիրան իր Instagram-ում հրապարակել է “Не стреляйте” երգի նոր տեսահոլովակը։ Նա ձայնագրել է երգը 5 տարի առաջ՝ Z-Sides ձայանասկավառակի համար։
Նոր տեսահոլովակը երգչուհին նվիրել է Ուկրաինայի հակամարտությանը, որում տեղ են գտել ռազմական գործողություններից, նաև Մոսկվայում ռազմական հատուկ գործողության դեմ չարտոնված հանրահավաքներից կադրեր։
Երգչուհին ջնջել է բոլոր գրառումները Instagram-ի և YouTube-ի իր ալիքից և թողել ընդամենը 2 տեսահոլովակ՝ “Не стреляйте” երգի և ուկրաինական Okean Elzy խմբի “Вiдпусти” երգի քավերը։