«Ինքս ինձ հայտնի չեմ համարում․ փառքը՝ ծիծաղելի բառ է։ Հայտնիության կենսակերպում շատ բան կա, որ ինձ անհեթեթ է թվում», այս խոսքերի հեղինակը տաղանդավոր երաժիշտ Hozier-ն է, ով այսօր 32 տարեկան է դառնում։
Այդ առիթով որոշել ենք հավաքել հետաքրքիր փասթեր:
🔵Hozier-ի իսկական անունն է Էնդրյու Հոզիեր-Բիրն։
Որպես իր բեմական անուն նա օգտագործում է իր ազգանվան առաջին մասը։
🔵Շատերը փաստում են, որ նա տարիքով շատ ավելի մեծ է թվում, քան իրականում կա:
Երգիչը ծնվել է 1990 թվականին ու այսօր նա 32 տարեկան է դառնում։
🔵«Take Me To Church»-ը 2014 թվականի ամենաշատ լսումներ ունեցող երգերից էր։
Այն հնչել է ավելի քան 82 միլիոն անգամ:
🔵Hozier-ը բավականին, չէ՝ շատ բոյով է։
Նրա հասակը 1,98սմ է։
🔵Նրա ալբոմի շապիկի հեղինակը՝ մայրիկն էր։
Այո՝ երգչի այս շապիկը նկարել է նրա մայրը։