Քայլի Ջենները պատմել է հետծննդաբերական դեպրեսիայի մասին

Քայլի Ջեները, պատմել է դեպրեսիայի մասին իր որդու՝ Վուլֆիի ծնունդից հետո։ Նա խոստովանել է, որ շատ է դժվարանում վերականգնել իր նախկին կազմվածքը:

Քայլին նշել է, որ  առաջին անգամ է բախվում այս խնդրին, քանի որ սա իր երկրորդ ծննդաբերությունն է։ Ավագ դստեր՝ Սթորմիի ծնվելուց հետո նա դեպրեսիա չի ունեցել։

Քայլին պատրաստվում է կիսվել իր զգացմունքներով երկրպագուների հետ, որպեսզի օգնի նմանատիպ իրավիճակում հայտնված մյուս մայրերին։ Ռեալիթի շոուների հեռուստաաստղը հավելել է, որ ցանկանում է սեփական օրինակով ցույց տալ, որ անհնարին ոչինչ չկա․ հնարավոր է  վերականգնել նախկին կազմվածքը՝ չնայած բոլոր դժվարություններին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »