Morgenstern-ը տեսանյութ է հրապարակել, որում կոչ է անում կարգավորել Ուկրաինայի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով. «Մենք խաղաղություն ենք ուզում, բարեկամություն ենք ուզում»։
Ռեփեր Morgenstern-ը նոր տեսահոլովակ է թողարկել, որը կոչվում է «12»․ այն նվիրված է Ուկրաինայի հակամարտությանը։ Հոլովակի սկզբում ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը դիմում է ռուս զինվորներին, իսկ տեսանյութի վերջում Morgenstern-ն ավելացրել է իր թիմի անդամներից մեկի՝ բիթմեյքեր Վլադիսլավ Պալագինի մոր աուդիո հաղորդագրությունը։ Կինն Օդեսայից է։
«Տղաս, դե, այո, հենց այստեղ, հենց մեր տանիքն առավոտյան գրեթե փլուզվեց։ Մտածեցինք ինչ-որ տեղ թաքնվել, հետո վերադարձանք։ Մենք լուռ նստում ենք, նկուղում մեզ համար ռումբի ապաստարան ենք պատրաստել։ Այնպես որ՝ մի անհանգստացիր»:
Տեսահոլովակի վերջում Morgen-ը նաև իր կողմից է խոսքեր ավելացրել և կոչ արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
«Նա ուկրաինացի է։ Ես ռուս եմ։ Մենք միասին երաժշտություն ենք ստեղծում ամբողջ աշխարհի համար։ Մենք խաղաղություն ենք ուզում»։
Հիշեցնենք, Morgen-ը դեռ պատերազմից առաջ լքել է Ռուսաստանը՝ մեղադրվելով թմրանյութերի քարոզչության մեջ։