Face. «Այս երկիրն այլևս իմը չեմ համարում»

Ուկրաինայում իրավիճակի սրումից և ռազմական հատուկ գործողության մասին «կեղծիքների համար» քրեական պատիժ սահմանելուց հետո շատ աստղեր որոշեցին լքել երկիրը։ Նրանց թվում էր նաև ռեփեր Face-ը։

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը մեկնաբանվել է բազմաթիվ աստղերի կողմից։ Ավելի վաղ ստեղծված իրավիճակի պատճառով երկիրը լքած ռեփեր Face-ը դեմ էր արտահայտվել ռազմական հատուկ գործողությանը․

«Մեր ժողովրդի մեծ մասը մեղավոր է. այն մարդիկ, ովքեր իրենց կարծիքը չունեն։ Այն մարդիկ, ովքեր հիմա ուրախանում են Զ տառով:

Պատկերացնում եմ՝ ինչ կլիներ իմ նախապապու հետ, որ տեսներ, թե ինչ եք անում հիմա։ Նա անցել է ամբողջ պատերազմը՝ Բեռլին է հասել և արժանացել Սուվորովի շքանշանի։ Եթե ​​նա իմանար, որ 75 տարի հետո դուք հպարտությամբ ձեր սվաստիկան հորինեք, նա կգերադասեր ինքնասպան լինել, քան շարունակել պայքարել ձեզ համար։

Ինձ և իմ մոտիկներին հանեցին մեր սեփական տներից, զրկեցին սեփական հողի վրա ապրելու հնարավորությունից և դա արեց ձեր երկիրը, որն այս պահից սկսած ես այլևս իմը չեմ համարում: 

Ռուսաստանը կդառնա արժանի պետություն՝ ժամանակակից ու խելամիտ մտածելակերպ ունեցող մարդկանցով, բայց այսօր, ցավոք, դա այդպես չէ։ Հուսով եմ, որ մի օր նորից կտեսնեմ իմ ընտանիքը, կտեսնեմ իմ հանդիսատեսին,ռուսերեն լեզվով կերգեմ իմ ժողովրդի համար»։

Ռուսաստանում ռեփ մշակույթի ոչ բոլոր ներկայացուցիչներն են դեմ արտահայտվել։ Օրինակ՝ Տիմատին աջակցել է կառավարության որոշմանը և իր ուկրաինացի գործընկեր Մաքս Բարսկիխին խոստացել, որ կհիշի Ռուսաստանի ժողովրդի հասցեին հնչեցրած կոշտ խոսքերը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »