Թոմ Խաոսի վերջին խոսքերը․ երաժշտի հարցազրույցը՝ մահից առաջ

«Отпетые мошенники»-ի մենակատարի անսպասելի մահը շոկ էր ընկերների, հարազատների և, իհարկե, երկրպագուների համար։ Վյաչեսլավ Զինուրովը, ով հանրությանը հայտնի էր Թոմ Քաոս կեղծանվամբ, կյանքից հեռացավ մարտի 11-ին՝ Մոսկվայի մարզում գտնվող իր տանը։ Երաժիշտը 50 տարեկան էր։

Հնարավոր է, որ երաժիշտն ինքնասպան է եղել. հենց այդպես էլ հայտնում են իրավապահ մարմինները:

Երգչի PR տնօրեն Մայա Տրոյանի խոսքով՝ անցյալ տարի Թոմ Խաոսը լքեց խումբը, Սերգեյ Ամորալովի հետ տարիներ շարունակ ֆինանսական բախումների պատճառով։ Նրա խոսքերով «Отпетые мошенники» -ի ֆրոնթմենն իրեն է պահել հոնորարների մեծ մասը։ Արդյունքում՝ Թոմ Խաոսը միավորվեց խմբի մյուս՝ նախկին երաժիշտ Գարիկ Բոգոմազովի հետ։ Երկու երաժիշտները հիմնեցին նոր խումբ՝ անվանելով այն «Отпетые мошенники»-ի նախկին երգիչներ։

«Տղաներն իրենց պաստառների վրա գրել էին «Отпетии мошенники» -ի նախկին մենակատարներ, բայց Ամորալովը պահանջեց հանել ու  նման ձևակերպում չօգտագրծել՝ հայտարարելով ապրանքանիշի նկատմամբ իր իրավունքների մասին։ Նա նույնիսկ սպառնացել էր դատի տալ տղաներին։ Այսպիսով՝ շուտով պատրաստվում էինք դատարանով վերականգնել մեր իրավունքները: Փաստաբանն արդեն ուսումնասիրել էր բոլոր փաստաթղթերը և եկել այն եզրակացության, որ Սերգեյ Ամորալովն ինքն է խախտել հեղինակային իրավունքը, մենք այս գործը շահելու շատ մեծ շանսեր ունեինք», նշել է Մայա Տրոյանը։

Բացի այդ՝ PR տնօրենը պատմել է, որ Սլավայի համար այս գործընթացն իրոք շատ դժվար էր։ Երաժշտական ​​ալիքի համար հարցազրույցի ընթացքում բոլորը նկատել էին, որ Սլավան շատ ընկճված է: 

«Նա չէր հասկանում, թե ինչու պետք է պայքարեր նախկին մենակատար կոչվելու իրավունքի համար, քանի որ առավել քան ուներ այդ բոլոր իրավունքները», ասել է Մայա Տրոյանը։

Մինչ այդ՝ տղաները հեռուստաշոուներից մեկի եթերում հայտարարել էին, որ դատի են տալիս Սերգեյ Ամորալովին, Թոմ Խաոսը, մասնավորապես, ասել էր՝ «Սերյոժային շատ լավ եմ ճանաչում, նա իրեն միշտ խմբի ղեկավար է համարել։ Իհարկե, նա փորձելու է ինձ վարկաբեկել՝ օգտագործելով իմ մասին հորինված տեսանյութը: Բայց ես գիտեմ ճշմարտությունը։ Եվ բոլորը կիմանան ճշմարտությունը»։

Թե ինչ տեսանյութի մասին էր խոսում «Отпетии мошенники»-ի երաժիշտը, լիովին պարզ չէ. Վարկածներից մեկի համաձայն՝ իբր Թոմ Խաոսին սպառնացել են կադրերով, որտեղ նա արհամարհանքով շփվում է երեխաների հետ՝ բարեգործական համերգի ժամանակ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »