Հեյլի Բիբերը հոսպիտալացված է: Ջասթին Բիբերի 25-ամյա կինը մի քանի օր առաջ դիմել է Պալմ Սփրինգսում գտնվող հիվանդանոց՝ ուղեղի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է TMZ-ը:
Բժիշկները փորձում են պարզել՝ արդյոք նրա վիճակը կապված է COVID-19-ի հետ։
Նրան մոտ գտնվող աղբյուրների համաձայն՝ Հեյլին շարժողական խնդիրներ ունի։ Թեև նրա վիճակի մասին քիչ մանրամասներ են հայտնի, սակայն ասում են, որ այդ ախտանիշներն ավելի հաճախ հանդիպում են տարեց մարդկանց մոտ:
Նրա մտերիմները պատմել են, որ նա այժմ թեստեր է անցնում՝ հասկանալու պատճառները։
Բժիշկները մտահոգված են, որ այս ախտանիշները կարող են կապված լինել COVID-19-ի հետ։ Նրա ամուսնու՝ Ջասթին Բիբերի մոտ, վերջերս վարակվել էր COVID-19-ով։
Հաղորդվում է, որ չնայած իր հիվանդությանը, Ջասթինն այժմ իրեն լավ է զգում և լիովին ապաքինվել է: Հեյլին այժմ դուրս է գրվել հիվանդանոցից, թեև դեռ լրիվ չի ապաքինվել: