Ֆեդուկը և Սաշա Նովիկովան հաստատել են այն տեղեկությունը, որ իրենք ծնողներ են դարձել. այդ մասին խոսակցությունները սկսվել են մի քանի օր առաջ։ Երաժիշտը Telegram-ի իր ալիքում լուսանկար է հրապարակել այն հիվանդասենյակից, որտեղ ծնվել է նրա նորածին դուստրը։ Աղջկան անվանել են Նինա։
«Դե, այսօր ես հայր եմ դարձել: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Ես ինձ այնքան լավ եմ զգում, կարծես ութ տարեկան եմ», նորաթուխ հայրիկը մեջբերել է այս երգի խոսքերը։
Ֆեդուկն ու Սաշան որոշ ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, նրանց սիրավեպը հայտնի դարձավ 2018 թվականին։ Նրանց սիրո պատմության մասին պատմել ենք այստեղ։