Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել են

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այլևս պաշտոնապես ամուսնացած չեն. Մարտի 2-ին՝ Լոս Անջելեսում, տեղի է ունեցել ամուսնալուծության դատական ​​նիստը, որի արդյունքում ամուսնությունը լուծարելու մասին վերջնական որոշում է կայացվել։


Հանդիպումն անց է կացվել առցանց։ Իսկ  Քանյեն ընդհանրապես չի մասնակցել հանդիպմանը․ նրան ներկայացրել է փաստաբանը։

 Քիմն այլևս չի օգտագործի ամուսնու ազգանունը։

Նախկինում Քարդաշյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ամուսնալուծության գործընթացը երկու մասի բաժանելու և ամուսնական կարգավիճակի, ունեցվածքի և խնամակալության հարցերն առանձին քննարկելու համար։ 

Այսպիսով, նախկին ամուսինները դեռ պետք է պայմանավորվեն երեխաների դաստիարակության և ֆինանսական հարցերի վերաբերյալ։

Քիմն ամուսնալուծության հայց է ներկայացրել անցյալ տարվա փետրվարին։ Զույգն ամուսնացած էր գրեթե ութ տարի։ Նրանք սկսել են հանդիպել 2012 թվականին, իսկ ամուսնացել՝ 2014-ին։ Զույգը չորս երեխա ունի։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version