Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այլևս պաշտոնապես ամուսնացած չեն. Մարտի 2-ին՝ Լոս Անջելեսում, տեղի է ունեցել ամուսնալուծության դատական նիստը, որի արդյունքում ամուսնությունը լուծարելու մասին վերջնական որոշում է կայացվել։
Հանդիպումն անց է կացվել առցանց։ Իսկ Քանյեն ընդհանրապես չի մասնակցել հանդիպմանը․ նրան ներկայացրել է փաստաբանը։
Քիմն այլևս չի օգտագործի ամուսնու ազգանունը։
Նախկինում Քարդաշյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ամուսնալուծության գործընթացը երկու մասի բաժանելու և ամուսնական կարգավիճակի, ունեցվածքի և խնամակալության հարցերն առանձին քննարկելու համար։
Այսպիսով, նախկին ամուսինները դեռ պետք է պայմանավորվեն երեխաների դաստիարակության և ֆինանսական հարցերի վերաբերյալ։
Քիմն ամուսնալուծության հայց է ներկայացրել անցյալ տարվա փետրվարին։ Զույգն ամուսնացած էր գրեթե ութ տարի։ Նրանք սկսել են հանդիպել 2012 թվականին, իսկ ամուսնացել՝ 2014-ին։ Զույգը չորս երեխա ունի։