Մարդկանց միայն 50% -ն է փշաքաղվում երաժշտություն լսելուց

Հաճա՞խ եք փշաքաղվում Ձեր սիրած երգերը լսելիս: Եթե ​​այո, ուրեմն դուք այն 50%-ին եք պատկանում, ում վրա երաժշտությունը հենց այս կերպ է ազդում:

Բայց ինչու և ինչպես է տեղի ունենում այս երևույթը:

Երբ երգացանկի երաժշտությունը ճիշտ է ընտրված՝ սիրտն ավելի արագ է սկսում բաբախել, բիբերը լայնանում են, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է։ Ուղեղն ավելի է ակտիվանում ու արտադրվում է դոֆամին՝ առաջացնելով փշաքաղություն։

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ երաժշտությունն անմիջապես ազդում է ուղեղի վրա՝ խթանելով դոֆամինի արտազատումը: Մեր ուղեղն անընդհատ սպասում է, թե ինչ է տեղի ունենալու հաջորդիվ՝ այսպիսով կատարման կուլմինացիոն պահին մենք հաճախ փշաքաղվում ենք: 

Հետաքրքիր է, բայց բոլորը չէ, որ փշաքաղվում են երաժշտություն լսելիս։ Ուսումնասիրություններից մեկի ժամանակ պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր երաժշտությունից փշաքաղվում են՝ էլ ավելի զգացմունքային են։ Սա նշանակում է, որ նրանք էմոցիաները նրանք ավելի ուժեղ են զգում։ 

Ի դեպ, հայտնի փասթ է, որ երաժիշտներն ավելի հաճախ են փշաքաղվում երգեր լսելիս։

Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ փշաքաղվողներն ավելի բաց են նոր փորձառությունների համար, էլ ավելի ստեղծագործ և հետաքրքրասեր են։

Ի դեպ, երաժշտական ժանրը չի ազդում փշաքաղության վրա։ Անկախ ժանրից մեր ուղեղին դուր է գալիս «զարմանքի տարրը», օրինակ գործիքի փոփոխությունը։

Առաջարկում ենք լսել մեր այս փլեյլիսթը, որտեղ լիքը փշաքաղեցնող երգեր կան։

Երգ լսելուց փշաքաղվու՞մ եք
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »