5 փաստ, որ չգիտեիք Նինա Սիմոնի մասին

Նինա Սիմոնը ծնվել է փետրվարի 21-ին` 1933 թվականին, Հյուսիսային Կարոլինայի Թայրոն քաղաքում։ Նա իսկական լեգենդ է․ իր ծննդյան օրվա առթիվ առանձնացրել ենք մի քանի փաստ սիրված երգչուհու մասին։

Նինա Սիմոնը իր բեմական անունն էր

Երգչուհու իսկական անունը Յունիս Քեթլին Ուեյմոն էր։ 21 տարեկանում՝ ելույթից առաջ, նա որոշում կայացրեց ներկայանալ հենց Նինա Սիմոն անունով: Նինան հույս ուներ, որ մայրը չի իմանա իր ելույթների մասին: «Նինա»-ն իր ընկերներից մեկի մականունն էր: Ազգանուն ընտրելուց նա ոգեշնչվել էր իր սիրելի դերասանուհիներից Սիմոն Սինյորեից։

 Նինա Սիմոնը մի քանի պատվավոր կոչում ուներ

Սիմոնը նախընտրում էր, որ իրեն դոկտոր Նինա Սիմոն անվանեն։ Մի շարք կոչումների հետ մեկտեղ նա նաև Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանից և Մալքոլմ X քոլեջից դոկտորի կոչումներ էր ստացել։

Նինա Սիմոնը՝ ակտիվիստ

Նինա Սիմոնի կարիերան հիմնված էր ակտիվիզմի վրա: 12 տարեկանում Սիմոնը հրաժարվեց ելույթ ունենալ եկեղեցում, քանի որ նրա ծնողները ստիպված էին նստել դահլիճի հետևում: Այդ ժամանակվանից Սիմոնն օգտագործեց իր արվեստը՝ իր դիրքորոշումը ցուցադրելու և հավասար իրավունքների համար պայքարելու համար: 

Ամենաոճային երգչուհիներից մեկը

Նինա Սիմոնն օգտագործում էր իր ոճը ինքնաարտահայտվելու համար։ Գլխաշորեր, համարձակ զարդերը և ինքնատիպ զգեստներ՝ նա այդ ժամանակահատվածի ամենաոճային երգչուհիներից մեկն էր։ Ի դեպ, 1967թվականին նա ամբողջ տարի կրում էր միևնույն սև կոմբինեզոնը՝ մարմնագույն աստառով: «Ես ուզում եմ, որ մարդիկ հիշեն, թե ինչ տեսք ունեմ ես», ասում էր նա։

Նինան՝ լեգենդ

Նինա Սիմոնը կյանքից հեռացել է 2003 թվականին՝ 70 տարեկանում։ Նա մի քանի տարի տառապում էր կրծքագեղձի քաղցկեղով։

Նինան առ այսօր շարունակում է մնալ ամենասիրված ու շատ լսումներ ունեցող երգչուհիներից մեկը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »