Քանյե Ուեսթն ներկայացրել է այն պայմաններ, որոնց դեպքում նա չի միջամտի Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծության գործընթացին՝ ի պատասխան անցյալ տարվա դեկտեմբերին դատարան ներկայացրած միջնորդության, որտեղՔիմը խնդրել է որքան հնարավոր է շուտ նրանց ամուսնալուծված ճանաչել։
Դատելով Քանյեի փաստաբանի ներկայացրած փաստաթղթերից՝ ռեփերը մտավախություն ունի, որ իր ու Քիմի համատեղ ունեցվածքը պաշտպանված չի լինի, եթե ռեալթի շոուների թագուհին ապագայում որոշի նորից ամուսնանալ։
Սակայն Քանյեն պատրաստ է արագացնել բաժանման գործընթացը, եթե կատարվեն նրա առաջադրած երեք պայմանները։
Առաջին հերթին ռեփերը պահանջել է Քիմի հետ իրենց ընդհանուր հաշիվների անձեռնմխելիությունը՝ նա դեմ է, որ նախկին կինը կարողանա այնտեղից գումար փոխանցել իր սեփական հաշվեհամարներին։
Երկրորդ՝ Քանյեն պնդում է, որ նախկին ամուսիններից մեկի մահվան դեպքում ընդհանուր վստահությունից հասանելիք միջոցները պետք է փոխհատուցվեն կողմերից որևէ մեկի կողմից։
Երրորդը՝ Ուեսթը պահանջում է, որ Քիմը հրաժարվի ամուսնական արտոնություններից, մինչև նրանք համաձայնության չգան իրենց չորս երեխաների սեփականության և խնամակալության վերաբերյալ:
Քարդաշյանի փաստաբանները մերժել են բոլոր հայցերը։ Այնուամենայնիվ, Քանյեի գործողությունները կարող են բարդացնել ամուսնալուծության գործընթացը։