Ջասթին Բիբերի թեստը դրական է․ երգիչը վարակվել է COVID-19-ով ու չեղարկել Լաս Վեգասում կայանալիք համերգը՝ տեղափոխելելով այն։
27-ամյա երգիչն ախտորոշման մասին իմացել է շաբաթ օրը։ Նա հայտնել է, որ իրեն լավ է զգում։ Ջասթինի համերգը Լաս Վեգասի T-Mobile Arena-ում, որը պետք է կայանար երեկ՝ տեղի կունենա ամռանը։
Անհայտ է, թե կոնկրետ երբ է Ջասթինը վարակվել վիրուսով։ Երկրպագուները սպասում են պաշտոնական հայտարարության Արիզոնայում և Լոս Անջելեսում կայանալիք նրա շոուների վերաբերյալ․ երկու համերգները պետք է տեղի ունենան այս շաբաթ։