Հայկական արմատներով 8 հայտնիներ՝ Ազնավուր, Լեգրան, Շեր, Ֆիորի և այլք

Շառլ Ազնավուր

Լեգենդար շանսոնյեն մշտապես նշում ու ընդգծում էր իր հայկական արմատները։ Շահնուր Վաղինակի Ազնավուրյանը ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, բայց ողջ կյանքի ընթացքում ամուր կապ է պահպանել Հայաստանի ու հայական մշակույթի հետ։

Շառլ Ազնավուրը՝ ծնողների հետ

Նրա ծնողները հայոց ցեղասպանության ականատես-փրկվածներ էին։ Շառլի հայրը՝ Միշան, երգիչ էր ու ելույթ էր ունենում, իսկ մայրը՝ Քնարը, մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար։

Ծնողները նախ՝ գաղթում են Հունաստան, որտեղ ծնվում է դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, հենց այնտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը։ Ընտանիքը պատրաստվում էր ԱՄՆ մեկնել, սակայն ինչ որ պահի հրաժարվում են  այդ մտքից՝ մնալով Ֆրանսիայում:

Շառլ Ազնավուրը՝ ծնողների հետ

Միշա և Քնար Ազնավուրյաններն իրենց դստերն ու որդուն մեծացրել են իրենց արմատների հանդեպ սիրով ու հարգանքով, նրանց ծանոթացրել հայ ժողովրդի պատմությանը։ Շառլ Ազնավուրի մայրը երեխաներին պատմել է, թե ինչպես է իր ողջ ընտանիքը մահացել Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ի հիշատակ իրենց նախնիների՝ Ազնավուրյանների ընտանիքը միշտ բարեգործությամբ է զբաղվել։

Արամ Խաչատրյան

Աշխարհահռչակ կոմպոզիտորը ծնվել է Թիֆլիս նահանգի Կոջորի գյուղում։ Նրա հայրը՝ Իլյա Խաչատրյանը, 1870-ականների վերջին Նախիջևանի շրջանի Վերին Ազայից տեղափոխվել է Թիֆլիս՝ աշխատանք փնտրելու։ Կոմպոզիտորի մայրը՝ Կումաշ Սարկիսովնան, ապրում էր Ներքին Ազայում։ Նա 9 տարեկան էր, երբ նշանադրվեց Իլյա Խաչատրյանի հետ։

Արամ Խաչատրյանը

Արամ Խաչատրյանը հպարտանում էր իր ծագմամբ և միշտ շեշտում իր կապը հայ ժողովրդի հետ։ Բացի ռուս կոմպոզիտորներից, Արամ Իլյիչը համարում էր, որ Կոմիտասը և Ալեքսանդր Սպենդիարյանն իր ուսուցիչներն էին , իսկ նրա ստեղծագործությունը համարում էր, առաջին հերթին, հայ ժողովրդինը։

Միշել Լեգրան

Ֆրանսիացի մեծ կոմպոզիտորի պապը 1917 թվականին փախել է Ֆրանսիա՝ փրկվելու հայոց ցեղասպանությունից։ Նրա դուստրը՝ Հայկանուշ (Մարսել) Տեր-Միքայելյանն ամուսնացել է կոմպոզիտոր Ռայմոն Լեգրանի հետ։

Արամ Խաչատրյան

Միշել Լեգրանը, ով ծնվեց 1932 թվականին, միշտ ընդգծել է, որ հայկական արմատներ ունի։

Առնո Բաբաջանյան

Հայոց ցեղասպանության ժամանակ Երևան փախած Հարություն Յակովլևիչ Բաբաջանյանը և Արծվիկ Իոսիֆովնա՝ կոմպոզիտորի ծնողները, ծնվել են Արեւմտյան Հայաստանում՝ Իգդիրում։

Առնո Բաբաջանյան

Տաղանդավոր տղային՝ Առնո Բաբաջանյանին դեռ 5 տարեկանում նկատել էր Արամ Խաչատրյանը, ով զգալի դեր է ունեցել երաժշտի կայացման գործում։

Միքայել Թարիվերդիև

Կոմպոզիտորն ինքն իրեն կատակով «գեր, կենսուրախ հայ» էր անվանում։ Ծնվել է Թիֆլիսում, հայտնի և հարուստ ընտանիքում։ Նրա մայրը՝ Սաթո Գրիգորևնան, մեծ ազդեցություն է ունեցել ապագա կոմպոզիտորի անձի ձևավորման վրա։

Միքայել Թարիվերդիևը

Հենց նա էլ մի անգամ որդու նոթատետրում գրել է. «Հայ ծնվելը երջանկություն է, հայ մեռնելը՝ հերոսություն»։

Լեոնիդ Ենգիբարով

Լեոնիդ Ենգիբարովը՝ լեգենդար տխուր ծաղրածուն, տաղանդավոր մնջախաղը, հանդիսատեսի հետ խոսում էր ժեստերի լեզվով։ Նրա հայրը՝ Գեորգի Սարկիսովիչը, շեֆ խոհարար էր, իսկ մայրը՝ Անտոնինա Անդրիանովանն էր։

Լեոնիդ Ենգիբարովը

Նա հորից ժառանգել էր սերը դեպի պատմական հայրենիքը։ Քննադատները հաճախ, գնահատելով արվեստագետի ստեղծագործությունը, շեշտում էին, որ մնջախաղի յուրաքանչյուր համարի մեջ զգացվում էր յուրահատուկ հայկական կոլորիտ։

Պատրիկ Ֆիորի

Հայտնի ֆրանսիացի երգիչը, ով «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում մարմնավորել է գլխավոր դերերից Ֆեբա դե Շատոպերի կերպարը, ծնվել է հայի և կորսիկացու ընտանիքում։ Հոր համաձայնությամբ նա ստեղծագործական գործունեության սկզբում փոխել է ազգանունը․ ամբողջական անունը՝ Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան է։  

Պատրիկ Ֆիորին

Պատանեկության տարիներին Պատրիկը իմացել է իր ընտանիքի պատմությունը, որը հրաշքով փրկվել է Հայոց ցեղասպանությունից:

2004 թվականից ի վեր  կատարողը հաճախ է լինում Հայաստանում, որտեղ առաջին անգամ եղել է հոր հետ։ Երգիչը խոստովանում է, որ հայերենը բարդության պատճառով չի կարողանում սովորել, սակայն իր համերգներին այժմ անընդհատ հնչում է ազգային գործիքը՝ դուդուկը։

Շեր

Շերիլին Սարգսյանն իր հայկական արմատների մասին իմացել է 11 տարեկանում, երբ ծանոթացել է հոր հետ։ Երգչուհու մայրը՝ դերասանուհի Ջորջիա Հոլթը, ամուսնուց՝ ծնունդով հայ Կարապետ Սարգսյանից, ամուսնալուծվել է դեռևս դստեր լույս աշխարհ գալուց առաջ։

Շերը

Շերն իր պատմական հայրենիքն առաջին անգամ այցելեց 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ մարդասիրական օգնություն բերեց Հայաստան։ Հենց այդ ժամանակ, ըստ երգչուհու, նա իսկապես զգաց արյան կանչը և հասկացավ, որ հայ մեծ ընտանիքի անդամ է։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »