Երեկ Կալիֆորնիայի Ինգլվուդ քաղաքում տեղի ունեցավ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) ամենամյա եզրափակիչ խաղը, որին ներկա էին լիքը-լիքը հայտնիներ։
Երկրի գլխավոր մարզական իրադարձությունը տրիբունաներում մեծ թվով աստղային հանդիսատես էր հավաքել։ Քանյե Ուեսթը դստեր՝ Նորթի և որդու՝ Սեյնթի հետ, Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը, Շարլիզ Թերոնը, Մեթ Դեյմոնը, Ջասթին և Հեյլի Բիբերները, Սոֆի Թերները, Քենդալ Ջենները և նույնիսկ արքայազն Հարրին՝ իր զարմիկի արքայադուստր Եվգենիի ընկերակցությամբ։
Իսկ համերգային հատվածը ցնցող էր՝ Մերի Ջեյ Բլայջ, Էմինեմը , Քենդրիկ Լամար, Dr. Dre, 50Cent-ը և Snoop Dogg-ը, ով Super Bowl-ից քիչ առաջ հայտնվել էր սկանդալային իրավիճակում, նրան մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ։
Ամենահայտնի ու սիրված երգերը հնչեցին համերգի ընթացքում։
Էմինեմը կարարեց բոլոր ժամանակների ամենասիրված երգերից այս մեկը։
Ելույթի վերջում ռեփերը ծնկի եկավ, ինչը վերջին տարիներին դարձել է ոստիկանության դաժանության և ռասայական անհավասարության դեմ բողոքի խորհրդանիշ։
Ի դեպ, համերգին՝ ի թիվս այլ հայտնիների, ներկա էին Snoop Dog-ի որդին ու Eminem-ի դուստրը։