Քանյե Ուեսթը շարունակում է հրապարակայնորեն հաշիվ մաքրել Քիմ Քարդաշյանի հետ: Ու մինչ համացանցը քննարկում էր ռեփերի նոր լուսանկարները, որտեղ նա իբրև թե ընթրում է նախկին կնոջ հետ ու փորձում խաղաղ ճանապարհով կարգավորել հարաբերությունները, պարզվեց, որ Քանյեի հետ Քիմը չէր։
Մի խոսքով ռեփերի կողքին ոչ Քիմն էր, ոչ էլ նոր ընկերուհին։
Հավանաբար սա Քանյեի ամենանոր ընկերուհին է, ով կարծես Քիմի կրկնօրինակը լինի։ Նա Instagram-ի մոդել Չեյնի Ջոնսն է։
Ամենազվարճալին այն է, որ մոդելը Քիմի նման է նաև ոճով ու նույնիսկ նախընտրած ապրանքանիշով։ Այսպիսով Չեյնին Balenciaga սև տոտալ լուքով էր։ Մոդելը չէր մոռացել կերպարն ամփոփել ֆուտուրիստական ակնոցով, հենց այնպես, ինչպես հաճախ տեսնում ենք Քիմին։
Լրատվամիջոցները միանգամից նշել են, որ Քանյեին ու Չեյնին արդեն միասին տեսել են անցյալ շաբաթ։ Բայց թե այս լուրն ինչպես է հակասում այն փաստին, որ ռեփերը նոր սիրավեպ ունի դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ, ասել չենք կարող։