Գեղասահքի նոր ռեկորդ՝ Շառլ Ազնավուրի երաժշտության ներքո

Նատան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ելույթ ունենալով Շառլ Ազնավուրի հենց այս երգի ներքո։

Ամերիկացի գեղասահորդ Նատան Չենը գեղասահքի կարճ ծրագրի համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Տղամարդկանց կարճ թիմային ծրագրում Չենը վաստակել է 113,97 միավոր՝ գրեթե երկու անգամ ավելի, քան Յուձուրու Հանյուի սահմանած նախորդ համաշխարհային ռեկորդը, և վեց միավորով ավելի, քան երկրորդ տեղը զբաղեցրած Յումա Կագիյամայից։ Այսպիսով գեղասահորդը նոր ռեկորդ է սահմանել։

«Անսահման երջանիկ եմ», – ասել է Չենը ու հավելել․ «Վերջին Օլիմպիական խաղերում երկու կարճ ծրագրերն էլ այնպես չանցան, ինչպես ես էի ուզում։ Վերջապես հնարավորություն ընձեռվեց սահելու ու ցուցադրելու այն ծրագրերը, որ ես եմ ուզում»:

Ի դեպ, Չենին մարզում են հայազգի Ռաֆայել Հարությունյանը և Վերա Հարությունյանը։

2021 թվականին Ռաֆայել Հարությունյանը մարզել է գեղասահորդուհի Մրայա Բելին ազգային առաջնությունում, իսկ Նաթան Չենը 2017-22 թվականներին 5 տարի շարունակ հաղթել է տղամարդկանց ազգային առաջնությունում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version