Ռիհաննայի ու A$AP Rocky-ի սիրո պատմությունը

Սիրո տոներին ընդառաջ պատմում ենք ամենագեղեցիկ հայտնի զույգերի սիրո պատմությունները։

2022 թվականի հունվարի վերջին օրը աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները խոսեցին Ռիհաննայի հղիության մասին։

Արևմտյան տաբլոիդները մեկը մյուսի հետևից հրապարակում էին երգչուհու լուսանկարները Chanel-ի վարդագույն վերարկուով, որը կոճկված էր վերևի միայն մեկ կոճակով՝ կլորացած փորիկը ցուցադրելու նպատակով: 

Երկու տարի տեւած խոսակցություններից հետո Ռիհաննան ու A$AP Rocky-ին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները։ Բայց ամեն ինչ ավելի վաղ է սկսվել․ այս անգամ անդրադարձել ենք հենց նրաց։

«Հարյուր տարվա» ընկերները

Առաջին անգամ հայտնիների սիրավեպի մասին խոսեցին 2020 թվականի սկզբին։ Այդ ժամանակ Ռիհաննան նոր էր բաժանվել արաբական ամենահարուստ ընտանիքներից մեկի ժառանգորդ Հասան Ջամելիից։ Իսկ A$AP Rocky-ին նրա «հարյուր տարվա» ընկերներից էր: 

Զույգի հարաբերությունների պատմությունն իրականում սկսվել է դեռևս 2013 թվականին, երբ Ռիհաննան հրավիրեց ռեփերին միանալ իր Diamonds World Tour-ին։ A$AP Rocky-ն հանդես էր գալիս երգչուհու համերգների սկզբում:

Ամիսների շրջագայությունն ակնհայտորեն մտերմացրեց երկու երաժիշտներին: Այս ողջ ընթացքում երաժիշտները ընկերներ էին և ինչ-որ պահի նույնիսկ սկսեցին միասին հայտնվել միջոցառումներին։

Խոսակցություններ ու կասկածներ

2020 թվականի ամռանը ռեփերը հայտնվեց Ռիհաննայի Fenty Skin-ի գովազդային արշավում։

Արդեն դեկտեմբերին People-ը հայտնեց, որ հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ երգչուհին ու ռեփերն իսկապես հանդիպում են։ US Weekly-ին իր հերթին հայտնեց, որ A$AP Rocky-ն մի քանի տարի գաղտնի սիրահարված է եղել Ռիհաննային և ողջ ընթացքում սպասել է նրան։ 

Երաժիշտների սիրավեպի մասին ավելի լրջորեն խոսեցին 2021 թվականին։ Մայիսին GQ -ին տված հարցազրույցում ռեփերը Ռիհաննային անվանել էր «իմ կյանքի սերը»:

Իսկ սեպտեմբերին նրանք միասին ժամանեցին նորաձեւության ամենակարեւոր միջոցառմանը` Met Gala-ին։

Ապագա ծնողները

Նույն թվականի ձմռանը երկրպագուները սկսեցին կասկածել, որ Ռիհաննան շուտով մայր է դառնալու։ Նման խոսակցությունների առիթ դարձավ երգչուհու օվերսայզդ հագուստը։

Օրերս էլ Նյու Յորքի փողոցներում արված ֆոտոշարքը փաստեղ՝ երգչուհին ու ռեփերը շուտով ծնողներ կդառնան:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »