Հայտնիների հարգանքի տուրքը՝ Արթուր Գրիգորյանին

Երեկ ցավով տեղեկացանք, որ 63 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Հայկական երգարվեստի ամենավառ կերպարներից մեկը՝ մաեստրոն, այնքան մեծ երաժշտական ժառանգություն է թողել։

Հայ հայտնիները սոցիալական հարթակներում իրենց ցավակցական խոսքերով են կիսվել՝ հիշելով Արթուր Գրիգորիչին։

Նազենի Հովսհաննիսյան


 «Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն..․Ուսուցիչ, մաեստրո… Արթուր Գրիգորիչ ջան… բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ… @manegrigoryan Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը(((…. Շատ եմ ցավում… Անհայր ապրելը անհավանական ծանր է… Գրկում եմ պինդ- պինդ:»

Արամ MP3


Իր երկրի և երգի անվերջ նվիրյալը: Խորհուրդներիդ պակասը միշտ զգալու եմ Գրիգորիչ Ջան:
Հանգչիր խաղաղությումբ Մեծ Հայ՝ Մաեստրո Արթուր Գրիգորյան

Ներսես Ավետիսյան


ՈւՍՈւՑԻՉ…
Հավերժ շնորհակալ եմ քեզ 🖤

Անուշիկ Ալավերդյան


Վախ Գրիգորիչ ջան…

Սոֆի Մխեյան


Մենք Ուժ ու Հայրենիք եք միասին,
Մենք հող ու ջուր ենք Միասին,
Մենք Արև ու Կյանք ենք միասին…
Սիրենք ու գնահատենք ամեն վայրկյանը,
Սեր տանք իրար…
Մեզնից ոչ ոք երբեք չգիտի թե երբ է գնալու հավերժություն …

Արթուր Գրիգորիչ, խաղաղ երկնքով գնաք ՏՈՒՆ…

Հ.Գ. Ծանոթությունս Գրիգորիչի հետ եղավ ամենաանսպասելի ձևով:
Շնորհիվ «Երգի հետ կապ չունեցող » մի մրցույթում իմ հաղթանակի, հայտնվեցի Ծաղկաձորում, որտեղ և ծանոթացա Գրիգորիչի և Երգի Պետական Թատրոնի արտիստների հետ…
Իմացավ, որ երգում եմ, լսեց, ընդունեց, և կարճ ժամանակ անց Երգի Թատրոնում համերգի ժամանակ ասաց. «Հիշեք այս անունը՝ Սոֆի Մխեյան, նա ՄԽԵԼՈւ է ու իր տեղն է ունենալու մեր Երգարվեստում…»

Սիրուշո


Էլ չգիտեմ ինչ զգալ…
Արթուր Գրիգորյանը մեկ մարդ չէր, մի ամբողջ մշակույթ էր, տաղանդավոր ու տաղանդներ ստեղծող… այն երգերը, որոնք նա գրել է հավերժ կապրեն…

Իր ստեղծագործություններով ժամանակից միշտ առաջ, որակյալ երաժշտության պահապանը, Արցախի բնությունն իր մեջ կրողը.. հարազատ, աննկարագրելի հարազատ մարդ… քիչ մարդիկ կան ում հետ ուրիշ հարթության վրա իրար լիարժեք հասկանում ենք…

Գրիգորիչ, Ձեզ շատ եմ սիրում..հարգում..գնահատում… դրա մասին Ձեզ բազմիցս եմ ասել, բայց զգացողություն է , որ քիչ եմ ասել… շնորհակալ եմ, որ այդքան խորքային միշտ հասկացել եք ինձ ու երաժշտությունս… դա ինձ համար այնքան կարևոր է միշտ եղել… Չեմ սիրում կարոտի զգացումը մանկուց, Գրիգորիչ… կարոտելու եմ Ձեզ.

Սոնա Ռուբենյան


Աստված հոգիդ լույսերի մեջ պահի Արթուր Գրիգորիչ ջան(

Մարդ՝ ով ինձ համար բացեց մեծ ու կախարդական երաժշտության դուռը ու ընդունեց իր սրտի տուն՝ Երգի Պետական Թատրոն: 5 տարեկան էի, երբ ձեռքս բռնեց ու առաջին անգամ օգնեց բեմ բարձրանալ, երգել, լսել ու սիրել ճիշտ երաժշտությունն ու ամենակարևորը հավատրիմ մնալ կյանքում որդեգրած լավագույն սկզբունքներին…

Շնորհակալ եմ, որ Ձեր օրինակով ցույց տվեցիք ինչպես կարելի է լինել լավ երաժիշտ, լավ մարդ ու լավ հայ…

Կարեն Սևակ բենդ


Լեգենդս🙏🙏

Գարիկ Պապոյան


Գրիգորիչ ջան..
Ուղեկից, ուսուցիչ, մեծ ընկեր..

Երբ ինձ մոտ ամեն ինչ նոր էր սկսվում, ես լարված սպասում էի իմ հերթին, որ Ձեր ձեռքը սեղմեմ.. ես էդ ժամանակ չգիտեի, որ իմ ձեռքը դուք էլ երբեք բաց չէիք թողնելու..

Գնաք խաղաղությամբ..

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version