Ժերար Պիկեի ու Շակիրայի սիրո պատմությունը

Սիրո տոներին ընդառաջ պատմում ենք ամենագեղեցիկ հայտնի զույգերի սիրո պատմությունները։ Այս անգամ կարդացեք Ժերար Պիկեի ու Շակիրայի սիրո պատմությունը։

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ

Շակիրան ու Պիկեն ծանոթացան երգչուհու Waka Waka երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակում, որը դարձավ 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական օրհներգը։

«Ես ֆուտբոլի երկրպագու չէի, ու չգիտեի, թե ով է նա», տարիներ անց հիշում էր Շակիրան:

«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ միասին էինք Հարավային Աֆրիկայում, և ես գրեցի նրան: Նա արդեն այնտեղ էր, քանի որ բացման արարողությանը երգեց, և ես հարցրի, թե ինչպիսի եղանակ է: Տիպիկ հիմար հարցին նա երկար պատասխան տվեց՝ մանրամասնելով, թե ինչպես է ջերմաստիճանը փոխվում օրվա ընթացքում։ Մենք կարող էինք հանդիպել միայն առաջնության ավարտին, երբ նախատեսված էր նրա ելույթը։ Նրան ասացի, որ եթե նոր հանդիպման համար անհրաժեշտ է դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ, ապա ես կանեմ դա», պատմել է Պիկեն:

Այնուհետեւ Իսպանիայի հավաքականն իսկապես դուրս եկավ եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում հաղթեց Հոլանդիային։

Վերջապես հաստատեցին

Շակիրայի և Պիկեի միջև բուռն սիրավեպի մասին լուրերը սկսեցին քննարկվել 2010 թվականի հուլիսին, երբ երկուսն էլ պաշտոնապես այլ հարաբերություններ ունեին։ Շակիրան արդեն 11 տարի հանդիպում էր Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո Դե լա Ռուայի որդու՝ Անտոնիո Դե լա Ռուայի հետ։ Իսկ Պիկեն մոտ մեկ տարի էր, ինչ դերասանուհի Նուրիա Թոմասի հետ էր։ 

Բայց, ինչպես արդեն գիտենք, երկուսն էլ վերջ դրեցին նախկին հարաբերություններին ու 2011 թվականի գարնանը դադարեցին թաքնվել լուսանկարիչներից։ Հետո արդեն Twitter-ի էջում երգչուհին ռոմանտիկ լուսանկար հրապարակեց իր սիրելիի հետ գրելով՝ «Ձեզ եմ ներկայացնում իմ արևը»:

Մայիսին Պիկեն Բարսելոնայում հայտնվեց սիրելիի համերգին և չթաքցրեց իր զգացմունքները՝ բազմահազարանոց ամբոխի առաջ համբուրեց Շակիրային և սեր խոստովանեց նրան։ 2012 թվականին զույգն առաջին անգամ միասին հայտնվեց ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» կարմիր գորգին: 

Երեխաների ծնունդը

2011 թվականի սեպտեմբերին Շակիրան հաստատեց, որ սպասում է իր առաջնեկին։ «Ինչպես ձեզանից ոմանք հավանաբար արդեն գիտեն, Ջերարդն ու ես շատ ուրախ ենք, որովհետև մեր երեխան շուտով կծնվի», սոցիալական հարթակներում գրել էր Շակիրան:

2012 թվականի հունվարի 22-ին ծնվեց երգչուհու ու ֆուտբոլիստի որդին՝ Միլանը։  

2015 թվականի սկզբին զույգը հայտարարեց, որ սպասում է երկրորդ երեխային։ Հունվարի 29-ին երգչուհին ու ֆուտբոլիստը որդի ունեցան՝ Սաշա Պիկե Մեբարակը։

Սեր ու միություն

2017 թվականին Շակիրան թողարկեց Me Enamoré երգը ։ Երգի վերնագիրը թարգմանաբար նշանակում է «Սիրահարված եմ», դե բնական է, որ այն Պիկեի մասին է։

Նույն թվականին Շակիրան ձայնալարերի արյունազեղում ստացավ ու որոշ ժամանակ անց չէր կարողանում խոսել։ Ավելի ուշ The Guardian-ին տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ Պիկեն օգնել է իրեն ամեն ինչում։

Հանուն ընտանիքի Շակիրան զոհաբերեց իր կարիերան․ երկար ժամանակ երգչուհին միայն կարճ հյուրախաղերի էր մեկնում։ Երգչուհին նույնիսկ մտածում էր վերջնականապես հրաժարվել երաժշտական կարիերայից, սակայն ֆուտբոլիստը հետ է համոզել նրան.

«Նա ասաց, որ թույլ կտա ինձ թողնել երաժշտությունը, երբ ասելիք չունենամ, բայց առայժմ պետք է անեմ այն, ինչ սիրում եմ: Նա ճիշտ էր՝ ուղղակի վախենում էի», խոստովանել է Շակիրան։

2018 թվականի օգոստոսին Պիկեն հայտարարեց պրոֆեսիոնալ սպորտից հեռանալու մասին, այս դժվարին որոշմանը աջակցեց նրա սիրելին։

Պաշտնապես չամուսնացածները 

10-ը տարվա համատեղ կյանք ունենալուց հետո Շակիրան ու Պիկեն չեն շտապում պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները։ Իրականում՝ հենց Շակիրան է դեմ պաշտանական ամուսնությանը։ 

«Անկեղծ ասած, ամուսնությունը սարսափեցնում է ինձ: Չեմ ուզում, որ Ժերարն ինձ որպես իր կնոջ դիտարկի։ Ուզում եմ լինել նրա ընկերուհին, սիրուհին, արգելված պտուղը։ Մենք արդեն ունենք ամենակարեւորը՝ մեր միությունը, սերը միմյանց ու երեխաների հանդեպ։ Ամուսնությունը դա չի փոխի: Բայց եթե ես երբևէ ամուսնանամ՝ միայն Ժերարի հետ», ասել է Շակիրան։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version