«Քմահաճ դիվա». Ադելի հետ աշխատելն իսկական մղձավանջ է

Ինսայդերները պատմել են Ադելի համերգի մասին և նրա թիմի հետ աշխատանքը անվանել «իսկական մղձավանջ»։ 

Caesars Palace համալիրի աշխատակիցները, որտեղ պետք է կայանար Ադելի համերգը, նրան մեղադրել են քմահաճ պահվածքի մեջ և ասել, որ նրա և իր թիմի հետ աշխատելը «իսկական մղձավանջ է»։

Խոսքը երգչուհու Weekends With Adele-ի արդեն չեղարկված շոուի մասին է։ Ըստ ինսայդերների՝ այն չեղարկվել է աստղի քմահաճույքների պատճառով։ Այսպիսով, Լաս Վեգասի լրագրող Սքոթ Ռոբինը Daily Mail-ին պատմել է, որ Ադելը հսկայական պահանջներ ուներ սարքավորումների հետ կապված և «դիվայի բարդույթ», որը նա չէր ցանկանում «անջատել»:

«Համալիրում հսկայական էկրան կա՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով, սակայն Ադելի թիմը պնդում էր, որ պետք է բոլորովին նոր համակարգ տեղադրվի», նշել է Սքոթ Ռոբինը

Ասում են՝ Ադելն իբր, գիտեր, որ նոր համակարգ տեղադրելու հետ կապված խնդիրներ կան և որ շոուն վտանգի տակ է, սակայն շարունակել է։ Արդյունքում` համերգը չեղարկվել է։

Caesars Palace-ի աշխատակիցները, ըստ ինսայդերի, նրա հետ աշխատելն անվանել են «իսկական մղձավանջ»։

Ադելը դեռևս չի մեկնաբանել այս մեղադրանքները, սակայն Instagram-ի իր էջում ներողություն է խնդրել երկրպագուներից չեղարկված շոուի համար։

«Ներողություն եմ խնդրում, բայց իմ շոուն պատրաստ չէ։ Ամեն ինչ արեցինք, որպեսզի ամեն բան կատարյալ լինի, բայց հիասթափված ենք տեխնիկայի առաքման ուշացումներով և կորոնավիրուսով պայմանավորված խնդիրներով: Ես ահավոր վրդովված եմ, շատ եմ ցավում, որ այս ամենն տեղի ունեցավ ամենավերջին պահին», ասել է երգչուհին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version