Քանյե Ուեսթը գտել է Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ պոռնոյի երկրորդ մասը   

Քանյե Ուեսթը գտել է Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ պոռնոյի երկրորդ մասը և վերադարձրել նրան տեսանյութը:

Քանյե Ուեսթը, ում արդեն պաշտոնապես Յե ենք անվանում, նոր հարցազրույց է հրապարակել YouTube-ում` Hollywood Unlocked ալիքի համար։ Ջեյսոն Լիի հետ զրույցում ռեփերը մեկնաբանել է իր կյանքի հետ կապված վերջին օրերի ամենաթեժ թեմաները։ Ուեսթը պատմել է նաև, թե ինչպես է վերջերս ստացել և նախկին կնոջը վերադարձրել նրա մասնակցությամբ աղմկահարույց պոռնո տեսանյութի երկրորդ մասը։

Այս տեսանյութի մի մասը հրապարակվել էր դեռ 2007 թվականին, սակայն անցյալ տարի հաղորդվել է, որ նաև երկրորդ տեսանյութ գոյություն ունի։ Այս մասին խոսել է տեանյութի մյուս մասնակից՝ Ռեյ Ջեյի նախկին մենեջերն ու հավելել, որ պատրաստ է այն նվիրել միայն Ուեսթին, քանի որ Քիմ Քարդաշյանն իր երեխաների մայրն է։

«Ես նրան դիմավորեցի օդանավակայանում, վերադարձա գիշերային չվերթով։ Քիմին հանձնեցի այդ նոութբուքը, և նա լաց եղավ, երբ տեսավ այն: Գիտե՞ք ինչու էր նա լաց լինում։ Որովհետև նրան այնքան հաճախ էին օգտագործել: Դա վկայում է, որ մարդիկ իրեն չէին սիրում նրան, նրանք պարզապես նրան որպես ապրանք էին դիտարկում», ասել է Քանյեն։

Ռեփերը նաև պատմել է, որ մի անգամ նրան թույլ չեն տվել մտնել Քիմի տուն, քանի որ տանը Փիթ Դևիդսոնն էր:

Ուեսթը նաև դեմ է արտահայտվել, որ Քիմը թույլ տա իրենց ավագ դստերը՝ Նորթին, վիդեոներ նկարահանել TikTok-ի համար, գոնե առանց իր հետ նախնական քննարկման:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »